Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող
Հայաստան

ՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը

Օգոստոսի 7-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի և Ոստիկանության գվարդիայի Երևանի պահպանության բաժինների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում վարչության կողմից գրանցվել է հանցագործության 1833 դեպք՝ շուրջ 20,9 տոկոսով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 39,3, սեփականության դեմ ուղղվածները՝ 23,5, տնտեսական գործունեության դեմ ուղղվածները՝ 41,3 տոկոսով։ Միաժամանակ 81,5 տոկոսով աճել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Սպանության փորձերը նվազել են 7,7, իսկ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները՝ 18,2 տոկոսով։ Նվազել են նաև բնակարանային գողության և խարդախության դեպքերը։
Աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում արձանագրվել է հանցագործության 1184 դեպք՝ 3,2 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 15,3, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղվածները՝ 22,3 տոկոսով։ Աճել են ընտանեկան բռնության դեպքերն ու անչափահասների կողմից կատարված հանցագործությունները։

Նուբարաշենի բաժնում գրանցվել է հանցագործության 128 դեպք՝ նախորդ տարվա 50-ի դիմաց։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Բացահայտման ցուցանիշն կազմել է 81,3 տոկոս։

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում արձանագրվել է հանցագործության 817 դեպք՝ 21 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 88,5 տոկոսով, մինչդեռ մարդու դեմ ուղղվածները նվազել են 22,6, սեփականության դեմ ուղղվածները՝ 17,8 տոկոսով։

1553 հանցագործության դեպք է գրանցվել Համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ 44,4 տոկոսով պակաս նախորդ տարվա համեմատ։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 78,7 սեփականության դեմ ուղղվածները՝ 50,6, տնտեսական գործունեության դեմ ուղղվածները՝ 49,2 տոկոսով։

Մարաշի բաժնում գրանցվել է հանցագործության 357 դեպք՝ 38,9 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ։ Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 81,5 տոկոսով։ Աճել են նաև ընտանեկան բռնության դեպքերը, անչափահասների կողմից և նրանց նկատմամբ կատարված հանցագործությունները։

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի սպասարկման տարածքում աճել են ընտանեկան բռնության դեպքերը։ Գրանցվել է հանցագործության 968 դեպք, բացահայտվել՝ 605-ը կամ 62,5 տոկոսը։ Նվազել են սեփականության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ ընտանեկան բռնության դեպքերը։

Մալաթիայի բաժնում արձանագրվել է հանցագործության 501 դեպք՝ 21,9 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Աճել են սեփականության, նվազել՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 80,4 տոկոս՝ նախորդ տարվա 70,3-ի դիմաց։

Նոր Նորքի բաժնում գրանցվել է հանցագործության 610 դեպք, բացահայտվել՝ 493-ը կամ 80,8 տոկոսը։ Նվազել են տնտեսական գործունեության և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ ընտանեկան բռնության դեպքերը։
Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում արձանագրվել է հանցագործության 263 դեպք, բացահայտվել՝ 78,3 տոկոսը։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 49, սեփականության դեմ ուղղվածները՝ 37, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղվածները՝ 74,2 տոկոսով։
Մաշտոցի բաժնում արձանագրված հանցագործության 467 դեպքից բացահայտվել է 326-ը՝ 69,8 տոկոսը։ Աճել են սեփականության, նվազել՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Ընտանեկան բռնության դեպքերը նույնպես աճել են։

Դավթաշենի բաժնում արձանագրված հանցագործությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 48,8 տոկոսով։ 302 դեպքից բացահայտվել է 227-ը կամ 75,2 տոկոսը։ Ընտանեկան բռնության դեպքերը նվազել են։

Քանաքեռ-Զեյթունի բաժնում 80,9 տոկոսով նվազել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Արձանագրվել է 446 դեպք, բացահայտվել՝ 296-ը։ Աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Անչափահասների կողմից կատարված հանցագործություն չի արձանագրվել։

Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնում արձանագրվել է հանցագործության 22 դեպք՝ 29 տոկոսով պակաս նախորդ տարվա համեմատ։ Նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։
Զվարթնոց օդանավակայանի բաժնում մարդու դեմ ուղղված հանցագործության դեպք չի արձանագրվել։ 92 դեպքից բացահայտվել է 78-ը կամ 84,8 տոկոսը։ Աճել են սեփականության, նվազել՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները 1336 հանցագործության դեպք են բացահայտել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 55-ով ավելի։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 129 174 արձանագրություն։ Մայրաքաղաքում թեև աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները, սակայն դրանց հետևանք զոհերի և վիրավորների թիվը նվազել է։
Ոստիկանության գվարդիայի Երևանի ստորաբաժանումներն առաջին կիսամյակի ընթացքում օբեկտների պահպանության, հասարակական կարգի պահպանմանն ու հասարակական անվտանգության ապահովմանը զուգահեռ նաև բացահայտել են մի շարք հանցագործություններ։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար, ընդգծել, որ չնայած մի շարք հանցատեսակներով արձանագրված դրական միտումներին՝ առանձին ուղղություններով աշխատանքի արդյունքները գոհացուցիչ չեն։

Նախարարը խիստ հանձնարարական է տվել ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ տարվող աշխատանքները՝ հետագա հանցավոր դրսևորումները բացառելու նպատակով։

Ընդգծելով, որ մայրաքաղաքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է՝ նախարար Սարգսյանը, այդուհանդերձ, մտահոգիչ է համարել հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Նախարարը հանձնարարել է բացահայտման աշխատանքներին զուգահեռ վերլուծել դրանց առաջացման պատճառները և կանխարգելման ուղղությամբ իրականացնել թիրախային ու հետևողական աշխատանք։

Արփինե Սարգսյանն ընդգծել է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ակտիվացման, նպատակային աշխատանքների և խուզարկությունների անհրաժեշտությունը։

ՆԳ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը և հնարավոր հետևանքների կանխման նպատակով սերտացնել ստորաբաժանումների միջև համագործակցությունը։

Անդրադառնալով սեփականության դեմ ուղղված հանցագործություններին՝ նախարարը կարևորվել է բնակարանային գողությունների նվազման միտումը և ընդգծվել, որ անհրաժեշտ է ապահովել կանխարգելիչ աշխատանքի շարունակականությունը։ Միաժամանակ շեշտվել է, որ անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել տրանսպորտային միջոցներից կատարվող գողություններին։

Հանձնարարականներ են տրվել նաև ակտիվացնել խարդախությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անձի դեմ ուղղված առանձին հանցատեսակների կանխման և բացահայտման աշխատանքները։

Առանձնակի ուշադրություն է հրավիրվել նաև ստորաբաժանումներում բարոյահոգեբանական վիճակին, ծառայողական կարգապահությանը և քաղաքացիների հետ պատշաճ հաղորդակցությանը, ղեկավարներին հանձնարարվել է նշված ուղղությունները պահել մշտական հսկողության ներքո։

Դրական է գնահատվել 2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը․ դրական դինամիկայի պահպանման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ են տրվել։

Նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ հանցագործությունների կանխման ու բացահայտման աշխատանքներում անհրաժեշտ է ապահովել Ոստիկանության գվարդիայի ակտիվ ներգրավվածությունը։