Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, որտեղ մասնավորապես նշված է․
«Սիրելի՛ երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։
Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է, որն այսօր ձևավորում է այն հասարակությունը, որտեղ մենք ապրելու ենք վաղը։
Յուրաքանչյուր երիտասարդ պետք է կրթվելու և սեփական կարծիքն ազատ արտահայտելու պատշաճ հնարավորություն ունենա։ Այդ իրավունքների լիարժեք իրացման համար պետությունն ու հասարակությունը պետք է ստեղծեն հավասար, արդար, անվտանգ և ներառական միջավայր։
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա։ Նրանց մասնակցությունը հանրային կյանքին, քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացներին պետք է լինի իրական։
Ուրախությամբ եմ արձանագրում, որ այս կարևոր նպատակին է նաև միտված իմ նախաձեռնությամբ իրականացվող` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին անմիջականորեն ծանոթանալու ՄԻՊ գործունեությանը, տարբեր ոլորտներում առկա մարտահրավերներին, դառնալու փոփոխությունների շարժիչ ուժ։
Առանձնակի կարևորում եմ նաև ՄԻՊ-ին առընթեր խորհուրդների կազմում երիտասարդների ներգրավվածությունը, ինձ հետ բարձր մակարդակի միջազգային այցերին, տարբեր համաժողովներին նրանց մասնակցությունը, իրենց կողմից խնդիրների ներկայացումը և լուծումներին նպաստելը։
Սիրելի՛ երիտասարդներ,
Համոզված եմ՝ ձեր ներուժի լիարժեք բացահայտումը պետության ժողովրդավարական, սոցիալական և տնտեսական առաջընթացի կարևոր նախապայմանն է։
Մաղթում եմ, որ երբեք չկորցնեք սովորելու, ստեղծելու, խնդիրներ վերհանելու և առողջ հասարակություն կառուցելու ձգտումը։ Թող Ձեր գաղափարները վերածվեն իրական փոփոխությունների։
Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային օրը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել