Այս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. Չախոյան
2020 թվականի հուլիսի 5-ի դրությամբ վարչապետը խոսում էր նոր Սահմանադրության մասին, ո՞ւր էր այդ ժամանակ Ալիևը, այդ ժամանակ անգամ 44-օրյա պատերազմն էլ չէր եղել, որ գայիք մատի փաթաթան սարքեիք, թե Ալիևը պահանջում է նոր Սահմանադրություն: Այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, թե ՀՀ Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի նախագահի պահանջն է:
«Իսկ իրականում գիտե՞ք՝ ինչի համար եք պայքարում Սահմանադրական փոփոխությունների և նոր Սահմանադրության դեմ, որովհետև աշխարհաքաղաքական կենտրոնից՝ կայսրությունից, ուղիղ հրահանգ է իջեցվել ձեզ՝ նոր Սահմանադրության դեմ պայքարելու: Ինչո՞ւ, որովհետև այս Սահմանադրությունը, որը գործում է ՀՀ-ում, բացառապես այդ աշխարհաքաղաքական կենտրոնի շահերից է բխում:
Ու սա ական է՝ ՀՀ-ի պետականության հիմքերի տակ դրված, մի պարզ պատճառով, որովհետև այս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ, ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը»,- ասաց նա:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...