Շիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիր
Շիրակի մարզում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթացքի մեջ է 40 ծրագիր՝ 188 ենթածրագրով։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 15.8 մլրդ դրամ, որից ՀՀ կառավարության համամասնությունը՝ 7.5 մլրդ դրամ։ Այս ծրագրերի մի մասը նախորդ տարիներից տեղափոխված ծրագրերն են։
Մարզային խորհրդի նիստի ժամանակ Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը տեղեկացրեց, որ 2026 թվականին հաստատվել է 14 ծրագիր՝ 88 ենթածրագրով։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 6.7 մլրդ դրամ, որից ՀՀ կառավարության ներդրումը՝ 3 մլրդ դրամ։ Աշխատանքներ են իրականացվում նաև նախորդ տարիներից 2026 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի շարունակականությունն ապահովելու և դրանց պատշաճ ընթացքն ու ավարտը կազմակերպելու ուղղությամբ։ Կառավարության կողմից այդ ծրագրերի ավարտի վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի հունիսի 30-ը։
Ծրագրերն իրականացվում են մարզի բոլոր համայնքներում և հիմնականում ներառում են այգիների ու պուրակների, փողոցների բարեկարգման, գազաֆիկացման, ոռոգման համակարգերի տեղադրման, ինչպես նաև ասֆալտապատման աշխատանքներ։ Կարեն Բադիշյանը համայնքների ղեկավարներին հորդորեց ավելի ակտիվ լինել սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելիս և Կառավարությանը ներկայացնել իրատեսական ու համայնքների համար առաջնահերթ նշանակություն ունեցող ծրագրեր։
Նրա խոսքով՝ սուբվենցիոն ծրագրերը կարևոր նշանակություն ունեն համայնքների համաչափ զարգացման և բնակավայրերի ենթակառուցվածքների բարելավման գործում։ Դրանց իրականացմամբ ոչ միայն բարեկարգվում է համայնքային միջավայրը, այլև ստեղծվում են բնակչության առօրյան առավել հարմարավետ դարձնող պայմաններ՝ նպաստելով կյանքի որակի բարձրացմանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը