TRIPP-ի իրականացումն արդեն սկսվել է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ TRIPP նախագծի իրականացումն արդեն սկսվել է։ Նրա խոսքով՝ այս թեման քննարկվել է նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած զրույցի ընթացքում։ Երկու կողմերն էլ վստահություն են հայտնել, որ այս կարևոր տրանսպորտային նախագիծը մոտ ապագայում կիրականացվի։
Խոսելով երկաթուղային ենթակառուցվածքի մասին՝ Ալիևը հայտնել է, որ արդեն հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին։
Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Նախիջևանում երկաթուղու կառուցման աշխատանքներն արդեն ընթանում են, երկաթուղու բացակայող հատվածները կվերականգնվեն։ Խոսքը Հայաստանի սահմանին մոտ գտնվող երկու հատվածների մասին է՝ Օրդուբադի և Սադարակի շրջանների տարածքներում։ Դրանց երկարությունը համեմատաբար փոքր է՝ մոտավորապես 3-ից 7 կիլոմետր։
Ալիևի խոսքով՝ երկաթուղու մնացած հատվածն ընդհանուր առմամբ գտնվում է աշխատունակ վիճակում և արդեն այժմ կարող է օգտագործվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել