Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը:
Եզրափակիչ ելույթում Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց քննարկման համար, նշեց՝ արվել են բավականին բովանդակային հարցադրումներ:
«Շատ ուրախ եմ, որ դուք ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ ավելի խորքային խոսակցություն, սակայն կարծում եմ՝ բոլորիդ համար էլ հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում նաև տեխնիկական առումով:
Խորքային քննարկումներ ես ինքս էլ եմ ակնկալում, և այդ խորքային քննարկումներին մենք իրար հետ, վստահեցնում եմ, կհասնենք աշխատանքի ընթացքում, որի արդյունավետությունը ինքներդ կզգաք»,- ասաց Գաբրիելյանը: Նա վստահեցրեց՝ իր աշխատելաոճը բոլորովին այլ է լինելու՝ թույլ չի տալու, որ ԱԺ ամբիոնից մասնավորապես ընդդիմադիրներ պատգամավորները գան, մատնանշեն խնդիր և այդքանով համարեն իրենց առաքելությունն ավարտված:
«Ո՛չ, առաքելությունը դրանով չի ավարտվում: Իրար հետ ճիշտ մատնանշման պարագայում հետևողական աշխատելու ենք էդ խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ դուք պարտավոր եք լինելու, եթե մենք չտիրապետենք այդ խնդիրների լուծմանը, բերել այդ խնդիրների լուծումը, և իրար հետ գնալու ենք այդ խնդիրների լուծմանը: Դրանով դուք չեք օգնում ՔՊ-ին, դրանով դուք օգնում եք ՀՀ քաղաքացիներին և քաղաքական առումով նպաստելու եք ձեր առաջխաղացմանը, որովհետև դա ձեզ բերելու է քաղաքական դիվիդենտներ և բարձրացնելու է ձեր քաղաքական ռեյտինգը»,- հավաստիացրեց թեկնածուն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը