Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ
Արարատի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 5-ին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մասիս և Ջերմուկ համայնքների՝ 0.57 հա մակերեսով հողամասի 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը և 750 քմ մակերեսով հողամասի 2009 թվականի հունիսի 24-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Արարատի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուսումնասիրության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մասիս համայնքի ղեկավարի տեղակալ Խ.Ա.-ի և վերջինիս հետ փոխկապակցված անձանց պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ (ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներով օտարված հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 95,5 հա)։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարբեր ժամանակահատվածներում Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձինք, համայնքի ղեկավարի տեղակալ Խ.Ա.-ի և Խ.Ա.-ի հորեղբոր՝ 2000-2018 թվականներին Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած Մ.Ա.-ի համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, իրենց ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք գույքեր ձևական աճուրդների միջոցով օտարել են անձամբ իրենց: Այնուհետև, Խ.Ա.-ն, հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքերի ենթադրյալ հանցավոր ծագումը թաքցնելու, քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով, կատարել է փողերի լվացում։
Ստուգմամբ պարզվել է, որ 2004 թվականի հունիսի 8-ին «Հայաստանի երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Մ.Գ.-ն, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած Մ.Ա.-ին է տրամադրել Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող՝ 16742 քմ մակերեսով հողամասից 500 քմ մակերեսով հատվածը։
Արարատի մարզի դատախազությունը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ, Հակակոռուպցիոն կոմիտե առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը