Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր կստորագրեն. AFP Դեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար. Թրամփ Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ Մեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան նախկինում «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամ Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է մոտ 14 մլն դրամ Կարծում էի, որ սա ամենահեշտերից մեկը կլինի, սակայն այն ամենաբարդը դարձավ. Թրամփ Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև Կլուծվեն Երևանի Վարդաշենում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները Բրյուսելը Անկարայից պահանջում է ապացույցներ, որ տարանցվող գազը ռուսական չէ

ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներԿասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր կստորագրեն. AFPԴեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար. ԹրամփԷլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբՄեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան նախկինում«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվիՇիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամՀանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է մոտ 14 մլն դրամԿարծում էի, որ սա ամենահեշտերից մեկը կլինի, սակայն այն ամենաբարդը դարձավ. ԹրամփԱռանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրևԿլուծվեն Երևանի Վարդաշենում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներըԲրյուսելը Անկարայից պահանջում է ապացույցներ, որ տարանցվող գազը ռուսական չէՍարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվիՔննարկվել են Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններըԿառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերըՎարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՀրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆԻտալիայի 27 խոշոր քաղաքներում շոգ եղանակը կպահպանվի ևս 10 օրՓոփոխություն՝ ավտոբուսային երթուղիներումԵրևանում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրմամբ խաղային և հյուրանոցային համալիր կառուցելՌուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգըՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 07.08.2026ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ ՓաշինյանինՌուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԿառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համարԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ինԿասեցվել է «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունըԻրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն. ԹրամփՄանրամասներ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից. ՆԳՆSubway միջազգային արագ սննդի ցանց ՀայաստանումՓրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացունԱնհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս երեք ամիս կստանան 300 հազար դրամ աջակցությունՍիլիկյան թաղամասի հրդեհը մարվել էՔաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». ՆԳ նախարարԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՂրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է ՆիդերլանդներումՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտՇվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրըՀիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածըՀուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսըՌիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է»Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերըՇինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվիԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՍա կարելի է որպես մարտահրավեր դիտարկելՉուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հայաստան

Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է մոտ 14 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված նախաքննությամբ բացահայտվել է հանցավոր խմբի կողմից զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և հափշտակության փորձ կատարելու դեպքը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Զինվորի կողքին» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ա.Թ.-ն Երևան քաղաքի Արշակունյաց 4 հասցեում գտնվող «Մամուլի շենքի» սենյակներում ստեղծել է պետական և բարեգործական կառույցների հետ համագործակցող կազմակերպության տպավորություն՝ այնտեղ տեղադրելով մարտական գործողությունների մասնակիցների լուսանկարներ, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, ինչպես նաև պատրաստելով իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ նպատակ ունենալով տուժողների մոտ ձևավորել վստահություն և ապահովել հանցավոր մտադրության իրականացումը։

Նախաքննությամբ միաժամանակ հաստատվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի զինծառայող Տ.Ղ.-ն ծառայության բերումով շփվելով մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների, բացի այդ` իր շրջապատում հաշմանդամություն ունեցող անձանց և մահացած

զինծառայողների ընտանիքների անդամների հետ, վերջիններիս ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պետական և բարեգործական ծրագրերի առկայության վերաբերյալ, ինչպես նաև նրանց ուղղորդել է Ա.Թ.-ի մոտ՝ ապահովելով վերջինիս կողմից խարդախության իրականացումը։

Մեղադրյալները մի շարք տուժողների ներկայացրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր «Իմ քայլը» և «Զինապահ» հիմնադրամներից, ինչպես նաև պետական և միջազգային աջակցության ծրագրերից հնարավոր է ստանալ մինչև մի քանի տասնյակ միլիոն դրամի ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ նախապես վճարվի որոշակի գումար՝ որպես «միջնորդավճար», «գործընթացն արագացնելու վճար», «հաստատման վճար» կամ այլ անվանումներով։ Վստահություն ներշնչելու նպատակով շահարկվել են պետական պաշտոնատար անձանց,ինչպես նաև պետական մարմինների և բարեգործական կազմակերպությունների անունները, ներկայացվել են օգնություն ստացողների ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

 Այսպիսով, հիշյալ եղանակով մեղադրյալները 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներից և պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներից հափշտակել են ընդհանուր՝ 13 մլն 880 հզր ՀՀ դրամ:

Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

Տ.Ղ.-ն կալանավորվել է, Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։