Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Ինչպե՞ս է քաղաքային աղմուկն ազդում մարդու առողջության վրա

Առավոտյան աշխատանքի շտապող մեքենաների ձայները, հասարակական տրանսպորտի աղմուկը, շինարարական աշխատանքները, բարձր երաժշտությունն ու անդադար հնչող ազդանշանները դարձել են քաղաքային կյանքի անբաժան մասը։ Այս ձայներին մարդիկ հաճախ այնքան են սովորում, որ այլևս չեն նկատում դրանք։ Սակայն առաջացած աղմուկը միայն անհարմարություն չէ․ այն կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։

Աղմուկային աղտոտումը վերջին տարիներին ավելի հաճախ է հայտնվում հանրային առողջության վերաբերյալ քննարկումների կենտրոնում։ Քաղաքների զարգացմանը զուգահեռ աճում են նաև աղմուկի աղբյուրները, իսկ դրանց ազդեցությունը զգացվում է ոչ միայն փողոցներում, այլև բնակարաններում, աշխատավայրերում և կրթական հաստատություններում։

Հոգեբան Անժելա Գալստյանի համոզմամբ՝ մարդու օրգանիզմը մշտապես արձագանքում է արտաքին ձայներին։ Եթե աղմուկը երկարատև է կամ պարբերաբար կրկնվում է, այն կարող է ակտիվացնել սթրեսային մեխանիզմները՝ նույնիսկ այն դեպքում, երբ մարդն այլևս գիտակցաբար ուշադրություն չի դարձնում դրան։ 

Բժիշկներն այս հարցում իրենց բնորոշումն ունեն․ երկարատև աղմկային միջավայրում գտնվելը կարող է նպաստել գլխացավերի, քնի խանգարումների, նյարդային լարվածության, ուշադրության կենտրոնացման դժվարությունների և աշխատունակության նվազման առաջացմանը։ Բարձր ինտենսիվության աղմուկի երկարատև ազդեցությունը կարող է վնասել նաև լսողությունը։

Հոգեբանի խոսքով՝ մշտական աղմուկը հաճախ ուղեկցվում է դյուրագրգռությամբ, անհանգստության զգացումով ու հուզական լարվածությամբ։ Երբ մարդը չի կարողանում լիարժեք հանգստանալ, օրգանիզմը մշտապես գտնվում է լարված վիճակում, ինչը ժամանակի ընթացքում կարող է անդրադառնալ կյանքի որակի վրա։

Խոշոր քաղաքներում աղմուկի հիմնական աղբյուրները ճանապարհային երթևեկությունն է, շինարարությունը, հասարակական տրանսպորտը, առևտրի և ժամանցի օբյեկտները։ Երևանում հատկապես կենտրոնական փողոցներում օրվա գրեթե բոլոր ժամերին լսվում են մեքենաների ազդանշաններ, շարժիչների ձայներ և տարբեր շինարարական աշխատանքների աղմուկ։

Հատկապես ամռանը խնդիրը ավելի նկատելի է դառնում, բաց պատուհանները, ուշ ժամերին բարձր երաժշտությունը կամ բակերում աղմկոտ հավաքները հաճախ խաթարում են հանգիստը և քունը։
Թեև քաղաքացիների մեծ մասն արդեն սովորել է նման միջավայրին, մասնագետներն ընդգծում են, որ սովորելը չի նշանակում, թե օրգանիզմը դադարել է արձագանքել աղմուկին։

Աղմուկի ազդեցությունը տարբեր մարդկանց վրա նույնը չէ։ Երեխաների դեպքում այն կարող է դժվարացնել ուշադրության կենտրոնացումը և ուսուցման գործընթացը։ Տարեցների մոտ աղմուկը կարող է խորացնել արդեն առկա առողջական խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն նաև այն մասնագիտությունների ներկայացուցիչները, որոնք ամեն օր աշխատում են բարձր աղմկային միջավայրում՝ շինարարներ, ճանապարհաշինարարներ ու վարորդներ։ 

Ինչպե՞ս կարելի է նվազեցնել աղմուկի ազդեցությունը

Մասնագետների կարծիքով՝ խնդրի լուծումը միայն անհատի պատասխանատվությունը չէ։ Քաղաքային իշխանությունների, գործատուների և քաղաքացիների համատեղ քայլերը կարող են նպաստել ավելի առողջ միջավայրի ձևավորմանը։

Նրանք կարևորում են ճանապարհային երթևեկության ավելի արդյունավետ կազմակերպումը, շինարարական աշխատանքների ժամային սահմանափակումների պահպանումը, կանաչ գոտիների ընդլայնումը և աղմուկի վերահսկման մեխանիզմների կիրառումը։ Միաժամանակ քաղաքացիներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում ժամանակ անցկացնել ավելի հանգիստ միջավայրում, պահպանել քնի ռեժիմը և երկար ժամանակ բարձր ձայների ազդեցության տակ գտնվելու դեպքում օգտագործել լսողությունը պաշտպանող միջոցներ։

Ժամանակակից քաղաքը դժվար է պատկերացնել առանց աղմուկի, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է ընդունել որպես անխուսափելի իրականություն։ Քաղաքային աղմուկը վաղուց արդեն միայն կենցաղային անհարմարություն չէ․ այն հանրային առողջության խնդիր է, որի մասին մասնագետներն ավելի հաճախ են բարձրաձայնում։ 

Քաղաքային միջավայրի զարգացումը պետք է ուղեկցվի ոչ միայն նոր ճանապարհների, շենքերի և ենթակառուցվածքների ստեղծմամբ, այլև բնակիչների կյանքի որակի պահպանմամբ։ Երբ քաղաքի ձայները սկսում են ազդել մարդու առողջության, հանգստի և հոգեբանական բարեկեցության վրա, լռությունը դառնում է ոչ թե շքեղություն, այլ առողջ ապրելակերպի կարևոր պայման։

Top news