Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Շենքը կպահպանի իր պատմական ճարտարապետական դիմագիծն ու ինքնատիպությունը։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, աշխատակազմի պատասխանատուների, պոլիկլինիկայի տնօրեն Վահագն Մկրտչյանի հետ եղել է Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգվող մասնաշենքում՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքների ընթացքին և քննարկելու ծրագրի կատարման հաջորդ փուլերը։ 

Մարզպետը շրջել է շինհրապարակում, հետևել ակտիվ ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներին, զրուցել կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել աշխատանքների կազմակերպմամբ, կատարման ժամկետներով և որակի ապահովման գործընթացով։
 
Այցի ընթացքում Դավիթ Առուշանյանն առանձնակի կարևորել է շենքի պատմամշակութային արժեքի պահպանումը՝ ընդգծելով, որ այն կառուցվել է 1936 թվականին և շուրջ ինը տասնամյակ եղել է Գյումրու առողջապահական համակարգի կարևորագույն կառույցներից մեկը։ Նրա խոսքով՝ վերականգնման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ շենքը ոչ միայն համապատասխանի ժամանակակից առողջապահական չափանիշներին, այլև պահպանի իր պատմական ճարտարապետական դիմագիծն ու ինքնատիպությունը։

«Աշխատանքները մի քանի փուլով են ընթանալու՝ քանդման, ամրացման, վերականգնման աշխատանքներ և երրորդ փուլը ներքին հարդարման աշխատանքներն են։ Այժմ քանդման աշխատանքներն են ընթացքի մեջ, մասամբ նաև ուժեղացման, բայց այս շենքը պատմամշակութային արժեքով խիստ կարևոր է պահպանելը որպես հնություն ևս, շատ մեծ ցանկություն ունեմ, որ այս կառույցը մենակ պոլիկլինիկա չլինի, շենքն իրապես, հրաշք է և ճիշտ չի լինի ամբողջը թաքցնել վերանորոգման տակ։ Մենք նախագծողների հետ էլ պետք է քննարկենք՝  չխաթարելով ամրացման աշխատանքները կարողանանք պահպանել հնությունները, որոնք անչափ արժեքավոր են։ Ցանկություն ունեմ այս կառույցում հիմնել բժշկական թանգարան, որը Գյումրու համար շատ կարևոր կլինի որպես զբոսաշրջային քաղաք։ 21-րդ դարի պոլիկլինիկան, որտեղ նաև պահպանված կլինեն արժեքավոր հնությունները՝ հիանալի համադրություն կլինի»,-նշել է Դավիթ Առուշանյանը։
 
Թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգումը Շիրակի մարզում առողջապահական ոլորտում իրականացվող ամենախոշոր պետական ներդրումներից մեկն է։ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 1 միլիարդ 450 միլիոն դրամ, արդյունքում բուժհաստատությունն ամբողջությամբ կարդիականացվի՝ ապահովելով ժամանակակից, անվտանգ և հարմարավետ պայմաններ ինչպես բուժառուների, այնպես էլ բուժանձնակազմի համար։
 
Շենքում վերջին խոշոր վերանորոգումն իրականացվել է դեռևս 1993-ին։ Հիմնանորոգման ավարտից հետո Գյումրու բնակիչները կստանան բոլորովին նոր ենթակառուցվածքներով, արդիական ինժեներական համակարգերով և բարելավված պայմաններով բուժհաստատություն՝ պահպանված պատմական արժեքով։

Շինարարական աշխատանքների ընթացքում բուժսպասարկման անընդհատությունն ապահովելու նպատակով պոլիկլինիկան ժամանակավորապես տեղափոխվել է նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենք, որի նորոգման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 110 մլն դրամ։ Այս լուծումը հնարավորություն է տվել շարունակել քաղաքացիների բուժսպասարկումն առանց ընդհատումների՝ զուգահեռաբար իրականացնելով հիմնական մասնաշենքի լայնածավալ հիմնանորոգումը։
 
«Մեզ համար այս փուլում ևս կարևոր է, որ մեր քաղաքացիների սպասարկումը պատշաճ կազմակերպվի, պետությունը 100 մլն դրամից ավելի գումար է ներդրել՝ ջեռուցումով, ներքին հարդարումով, որպեսզի պայմանները նորմալ լինեն և մեր բուժանձնակազմն ու բուժառուները կարողանան օգտվել նորմալ պայմաններից, առաջիկա օրերին այստեղ կտեղափոխվի նաև շտապօգնությունը»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Դավիթ Առուշանյանը։

Շիրակի մարզպետը վստահություն է հայտնել, որ ծրագիրը հաջող ավարտին հասցնելու արդյունքում Գյումրին կունենա ոչ միայն ժամանակակից բուժհաստատություն, այլև վերականգնված պատմական շենք, որը կշարունակի ծառայել քաղաքի բնակիչներին երկար տարիներ՝ միավորելով պատմական ժառանգության պահպանությունն ու առողջապահական ծառայությունների նոր որակը։