Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի հուլիսի 30-ի թիվ 1519-Ա/2 հրամանով Հայաստանի Հանրապետության հաշտարարների պալատի կողմից մշակված կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում։ Այս մասին հայտնում են հաշտարարների պալատից։
««Հաշտարարությունը որպես նոր մասնագիտացում. գիտելիքից գործնական հմտություններ» դասընթացի ծրագիրը պաշտոնապես երաշխավորվել է որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր։
Ի՞նչ է սա նշանակում ծրագրի մասնակիցների համար.
Պետության կողմից երաշխավորված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրի կարգավիճակը ոչ միայն վկայում է ծրագրի բարձր որակի և պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության մասին, այլև ծրագրի մասնակիցներին ընձեռում է կարևոր ֆինանսական առավելություն։
Մասնավորապես, դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու ՀՀ հարկային օրենսդրությամբ նախատեսված ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի իրավունքից։
Սա նշանակում է, որ դասընթացի համար վճարված ուսման վարձը կարող է փոխհատուցվել ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով։
Սա կարևոր ձեռքբերում է ոչ միայն ՀՀ հաշտարարների պալատի, այլև Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտի զարգացման համար։
Այն կնպաստի հաշտարարի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության և վստահության աճին, ինչպես նաև մասնագիտական կրթության հասանելիության ընդլայնմանը։ Դասընթացի մեկնարկի, հայտերի ընդունման և գրանցման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում»,-հայտնում են պալատից։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը