Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Կառավարության որոշմամբ առաջարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 2-ի շրջանակում Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 2-ի շրջանակներում ընթացքում է Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի վերակառուցման ծրագիրը։
Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում իրականացվել են 34 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի, 9 փոխհատումների, 19 T-աձև հանգույցների, 4 կամուրջների, 6 գյուղատնտեսական տեխնիկայի անցումների, ինչպես նաև ջրահեռացման համակարգի, այդ թվում 49 երկաթբետոնե ջրթող խողովակների կառուցման աշխատանքները։ Իրականացվել և ավարտվել են նաև վերակառուցվող ճանապարհահատվածի կահավորման և լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքները։ Իրականացվել են նաև գլխավոր ճանապարհից դեպի հարակից հատվածներում գտնվող հողամասեր մոտ 11․6 կմ դաշտամիջյան (երկրորդային) ճանապարհների կառուցման աշխատանքներ։
Որոշմամբ առաջարկվում է Արագածոտնի մարզի Ուջան, Կոշ, Արուճ բնակավայրերի, Շամիրամ համայնքի Շամիրամ բնակավայրի, Թալին համայնքի Ներքին Բազմաբերդ, Ն․ Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Եղնիկ և Թալին բնակավայրերի տարածքներում գտնվող ընդհանուր թվով 135 հողամասերի ազդակիր հատվածները ճանաչել հանրության գերակա շահ և հաստատել դրանց օտարման գոտին։ Օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թ. ապրիլի 1-ը։ Արդյունքում՝ օրենքով սահմանված կարգով՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ կօտարվեն դեպի ազդակիր հողամասեր մոտեցումներ ապահովելու համար անհրաժեշտ տարածքները՝ ապահովելով ծրագրի բնականոն ընթացքը և ազդակիր համայնքների բնականոն կենսագործունեությունը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից