Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հարեվաններ

Ծառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանում

Իրանցի մի խումբ տնտեսական գործիչներ Radar Armenia-ին նամակ են փոխանցել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթին ու ձերբակալությանը։ Նրանք պնդում են, որ Ծառուկյանի նկատմամբ կատարվող գործընթացը քաղաքական ենթատեքստ չունի, այլ՝ որ նա խոչընդոտել է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային համագործակցության զարգացմանը և վնաս հասցրել երկու երկրների հարաբերություններին։

Ներկայացնում ենք հայտարարությունը․

«Իրանցի գործարարների կողմից հայ ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացված բողոքի կապակցությամբ նրա փաստաբան պրն Սարգսյանի՝ հարցաքննության ընթացքում գործի քաղաքական բնույթի վերաբերյալ արած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Իր հարցազրույցում նա նշել է, որ իրանցի գործարարների բողոքը պարզապես պատրվակ է դարձել պրն Ծառուկյանի նկատմամբ իրավական գործողություններ սկսելու համար։ Սակայն այս պնդումը չի համապատասխանում փաստերին։

Այս գործով հայցվոր հանդիսացող իրանցի մի շարք գործարարներ ներկայացրել են հետևյալ կարևոր հանգամանքները։ Նախ՝ նրանց բողոքը ներկայացվել է խարդախության, մաքսանենգության և փողերի լվացման փաստերի հիման վրա։ Այն ներկայացվել է 2023 թվականի վերջին՝ ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում, իսկ դրա իրավաչափությունը հիմնավորվել է երկու երկրներում իրականացված իրավական և դատական ուսումնասիրությունների արդյունքներով։ Հետևաբար, տվյալ հարցը քաղաքական բնույթ չունի։

Բողոքում իրանցի գործարարների ներկայացրած պնդումների հիմնավորվածության հիմնական ապացույցն այն է, որ Իրանի մաքսային մարմինների իրականացրած զննության և Իրանի ոստիկանության զեկույցի համաձայն՝ իրանցի գործարարների կողմից պրն Ծառուկյանին ուղարկված ապրանքները փաստացի հասել են նրան։ Միաժամանակ, Հայաստանի մաքսային և ոստիկանական մարմինների իրականացրած ստուգումները ցույց են տվել, որ նա այդ ապրանքները յուրացրել է սեփական հայեցողությամբ։

Հայաստանում իրավապահներն իրականացրել են ինքնուրույն քննություն, որի արդյունքում ապացուցվել են պրն Ծառուկյանի կողմից փաստաթղթերի կեղծման, մաքսանենգության և խարդախության փաստերը։ Բացի այդ, Իրանի կառավարության պաշտոնյաները պաշտոնական նամակով դիմել են Հայաստանի վարչապետ պրն Փաշինյանին՝ խնդրելով հետևողական լինել այս հարցի լուծման գործում։

Հայաստանի մաքսային մարմիններն ուսումնասիրել և համադրել են Իրանի մաքսային մարմինների կողմից ուղարկված բոլոր ապրանքների վերաբերյալ տվյալներն ու բեռնագրերը։ Արդյունքում՝ պարզվել է, որ պրն Ծառուկյանն ու նրա գործակիցները կեղծել են Իրանից ներմուծված ապրանքների վերաբերյալ բոլոր հայտարարագրերը, փաստաթղթերը՝ իրենց օգտին խեղաթյուրելով դրանց քանակական և որակական տվյալները։

Այդ եղանակով, ըստ ներկայացված պնդումների, յուրացվել են հարյուրավոր միլիոնավոր դոլարներ։ Ըստ այդ նույն պնդումների՝ Իրանից օրինական կարգով չի ներմուծվել նույնիսկ մեկ ապրանք, իսկ ներմուծման հետ կապված բոլոր փաստաթղթերը կեղծվել են։ Սա գնահատվում է որպես երկու երկրների մաքսային համակարգերի խախտում։

Իրանցի գործարարները իրենց համատեղ ընկերություններին և պրն Ծառուկյանին ուղարկել են շուրջ 21 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ, սակայն այդ ապրանքները չեն հայտարարագրվել տվյալ ընկերությունների անունով։ Դրանք վաճառվել են կեղծ և թղթային ընկերությունների միջոցով՝ մաքսային փաստաթղթերի կեղծման ճանապարհով, իսկ ստացված գումարները փոխանցվել են պրն Ծառուկյանին, նրա ընկերներին և գործակիցներին։ Այդ ապրանքների զգալի մասի հետագա ճակատագիրը մինչ օրս անհայտ է։

Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ այս գործով հայցվոր հանդիսացող իրանցի գործարարները շեշտում են, որ գործը քաղաքական բնույթ չունի, և հայկական լրատվամիջոցներում դրա վերաբերյալ չպետք է ձևավորվի կեղծ կամ մոլորեցնող տեղեկատվական դաշտ։

Նրանց պնդմամբ՝ պրն Ծառուկյանը կատարել է առևտրային բնույթի լուրջ խախտումներ, որոնք վնաս են հասցրել Իրանի և Հայաստանի տնտեսական հարաբերություններին։

Ըստ նրանց՝ այդ խախտումների ծավալն այնքան մեծ է, որ առաջացնում է կասկածներ դրանց կանխամտածված լինելու և երկու երկրների հարաբերությունները խաթարելուն ուղղված հնարավոր քաղաքական շարժառիթների առկայության վերաբերյալ։

Երկրորդ կարևոր հանգամանքը վերաբերում է նրան, որ, ըստ իրանցի գործարարների, 2024 թվականից սկսած պրն Ծառուկյանն ու նրա գործակիցները սպառնալիքների և ահաբեկումների միջոցով խոչընդոտել են իրանական կողմի մուտքը Հայաստան՝ հարցին տեղում հետևելու նպատակով։ Այդ պատճառով բողոքի ընթացքին հետևել են հեռակա կարգով՝ դատական և իրավական մարմինների միջոցով։

Իրականացված հետաքննությունների և ուսումնասիրությունների արդյունքում, ըստ նրանց, պրն Ծառուկյանի կատարած խախտումները դարձել են ակնհայտ և վերջնականապես հաստատված։ Նրանք պնդում են, որ նա, առանց իրանցի սեփականատերերի ներկայության և գիտության, տնօրինել է նրանց գույքը, նրանց անունից կազմել կամ կեղծել է լիազորագրեր և երաշխավորագրեր՝ սեփական շահերի համար։ Բացի այդ, իրանցի գործարարներին պատկանող ընկերությունների բաժնեմասերը փոխանցվել են առանց նրանց համաձայնության, իսկ նրանց բացակայության պայմաններում ստորագրությունները կեղծվել են՝ փոխարենը դրանք պաշտոնապես գրանցելու նոտարական կարգով։

Նշված իրանցի գործարարները, որոնք այդ ընկերությունների միջոցով նախատեսում էին Հայաստանում հիմնել նավթավերամշակման գործարաններ և գազալցակայաններ, զգալի վնասներ են կրել։ Նրանց պնդմամբ՝ պրն Ծառուկյանի կեղծարարությունն ու խարդախությունը հանգեցրել են նրան, որ այդ ընկերությունները դուրս են եկել իրանական կողմի վերահսկողությունից, իսկ Հայաստանում իրանական նավթավերամշակման գործարանների և գազալցակայանների ստեղծման ծրագրերը դադարեցվել են։ Արդյունքում վնաս են կրել երկու երկրների տնտեսական հարաբերություններն ու համագործակցությունը։

Ըստ նրանց՝ պրն Ծառուկյանի գործողությունների հետևանքով փակվել է նաև Հայաստանում գործող իրանական առևտրային կենտրոնը, դադարեցվել է այնտեղ գործունեություն ծավալող ավելի քան 270 իրանական ընկերությունների աշխատանքը, ինչպես նաև բռնագրավվել է այդ առևտրային կենտրոնում գտնվող նրանց ունեցվածքը։

Իրանցի գործարարների պնդմամբ՝ պրն Ծառուկյանի կատարած բոլոր խախտումների վերաբերյալ առկա են համապատասխան փաստաթղթեր, որոնց հիման վրա նրա և նրա գործակիցների նկատմամբ արձակվել են ձերբակալման հրամաններ (օրդերներ)։ Հետևաբար, նրանք նշում են, որ այս գործին քաղաքական բնույթ վերագրելը հենց պրն Ծառուկյանի որդեգրած մոտեցումն է, մինչդեռ նրա գործողություններն են խոչընդոտել Իրանի և Հայաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության զարգացմանը և վնասել երկու երկրների հարաբերություններին։ Նրանց խոսքով՝ դատական գործընթացները նախաձեռնվել են գործում առկա փաստաթղթերի, ինչպես նաև ուղղակի և անուղղակի ապացույցների հիման վրա, և այս գործը քաղաքական բնույթ չունի։

Նրանք նաև նշում են, որ Իրանում այս գործը ևս գտնվում է քննության փուլում։ Այնտեղ, ըստ նրանց, բացահայտվել են մեղադրյալների կողմից կատարված հանցագործությունները, առաջադրվել են մեղադրանքներ, և ներկայում լսվում են նրանց վերջնական պաշտպանական դիրքորոշումները՝ մինչև վերջնական մեղադրական եզրակացության հրապարակումը։ Հայաստանի դատարաններում ևս գործը քննվում է օրենքի և արդարադատության պահանջներին համապատասխան, և այս հարցում երկու երկրների իրավական մարմինների դիրքորոշումները, ըստ նրանց, համընկնում են։

Վերջում իրանցի գործարարները խնդրում են, որ այս գործը չներկայացվի որպես քաղաքական գործ, և դրա բովանդակության վերաբերյալ չտարածվեն կեղծ կամ մոլորեցնող տեղեկություններ։ Նրանք պնդում են, որ այս գործում մաքսանենգությունն ու փողերի լվացումն իրականացվել են պրն Ծառուկյանի գլխավորությամբ, և որ այդ գործողությունների ծավալն ու բնույթը լիովին հստակ են»։

Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: