Երևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համար
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը հրավիրում է համագործակցության՝ համատեղ մշակելու և իրականացնելու սոցիալական նշանակության ծրագրեր, ինչպես նաև քննարկելու նոր գործընկերության հնարավորություններ։
Վարչությունն իր կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում մշակում և իրականացնում է սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների համար նախատեսված նպատակային սոցիալական ծրագրեր՝ հետևյալ ուղղություններով՝
- Պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և նրանց ընտանիքների, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության
ապահովում, - Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքին լիարժեք մասնակցության խթանում,
- Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովում,
- Բռնության ենթարկված անձանց պաշտպանություն և աջակցություն,
- Ընտանեկան բռնության կանխարգելում,
- Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց պաշտպանության և վերաինտեգրման աջակցություն,
- Փախստականների և հարկադիր տեղահանված անձանց ինտեգրման
աջակցություն։ - Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 011-514-153


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը