Ովքեր են գալիս և ովքեր` հեռանում Հայաստանից․ 2026-ի առաջին հինգ ամիսների միգրացիոն պատկերը
2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի պետական սահմանին գրանցվե է ավելի քան 1 միլիոն 800 հազար մուտք և շուրջ 1 միլիոն 783 հազար ելք։ Այսպիսով՝ սահմանային գրանցումների հաշվարկով՝ մուտքերի թիվը գերազանցել է ելքերին շուրջ 19 հազարով։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամենաշատ սահմանային տեղաշարժերն իրականացրել են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի քաղաքացիները։ Հայաստանի քաղաքացիների մուտքերի թիվը կազմել է շուրջ 700 հազար, իսկ ելքերինը՝ մոտ 698 հազար։ Ռուսաստանի քաղաքացիների դեպքում Հայաստան մուտքերը կազմել են ավելի քան 542 հազար, իսկ ելքերը՝ շուրջ 535 հազար։
Նշված ժամանակահատվածում Հայաստան մուտքերի վերաբերյալ առավել մանրամասն տվյալները ներկայացված են ստորև՝ ինֆոգրաֆիկում:
https://flo.uri.sh/visualisation/29638002/embed։
Թեև ներկայացված տվյալները ցույց են տալիս միայն սահմանային տեղաշարժերի պատկերը և չեն նշանակում մշտական բնակության փոփոխություն, դրանք հնարավորություն են տալիս հասկանալու, թե որ ուղղություններից է առավել ակտիվ շարժը դեպի Հայաստան և Հայաստանից դուրս։ Միգրացիոն գործընթացների վրա կարող են ազդել մի շարք գործոններ՝ տնտեսական պայմանները, աշխատանքի հնարավորությունները, տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև զբոսաշրջային և գործարար հոսքերը։
Top-news


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը