Պարեկային ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
Հուլիսի 6-ի գիշերը՝ ժամը 3․30-ին, մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Գրիբոյեդովի փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդու։
Նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, թե մարիխուանա տեսակի թմրամիջոցը 30 դոլարով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ անձնական օգտագործման համար։
***
Հուլիսի 6-ի առավոտյան՝ ժամը 4․35-ին, մայրաքաղաքում ծառայություն իրականացնող պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Թամանցիների փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 65-ամյա տղամարդու։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ։
***
Հուլիսի 6-ի կեսօրին, Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 57 կմ հատվածում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել «Նիսան» ավտոմեքենայի ուղևոր 30-ամյա երիտասարդի։
Մայրաքաղաքի Սարի թաղի բնակիչը ներկայացրել է կիսամոխրացած հետքերով կաթուցիչ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով։ Ըստ նրա՝ դեղնականաչավուն զանգվածը ինքն է քաղել վայրաճ կանեփի բույսից և պահել անձնական օգտագործման համար։
***
Նույն օրը՝ ժամը 17.35-ին, Գեղարքունիքի պարեկները նույն ճանապարհին ձերբակալել և Սևանի բաժին են տեղափոխել «Մերսեդես» մակնիշի մի մեքենայի ուղևոր 28-ամյա երիտասարդի։
Երևանի Սեբաստիայի փողոցի բնակչի խուզարկությամբ՝ ձեռքի պայուսակում հայտնաբերվել է կիսամոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված։ Նա հայտնել է, թե կանեփն ինքն է քաղել վայրաճ կանեփի թփերից և պատրաստել թմրանյութ՝ անձամբ օգտագործելու համար։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը