Քաթին Դենյովը սեքսի, սեռական ոտնձգությունների եւ ապուշների մասին
Տաղանդավոր ֆրասիացի դերասանուհի Քաթին Դենյովը մեկ անգամ եւս անդրադարձել է, այսպես կոչված, սեքսուալ ոտնձգություններին եւ կրկնել, թե ինչ է ցանկացել ասել իր նախորդ հայտարարությամբ:
Դենյովն ասել է, թե ինքը սիրում է ազատությունը, եւ որ իրեն դուր չի գալիս ներկա ժամանակներին բնորոշ հոտային մտածողությունը:
Նա շեշտել է, որ իր համար անհասկանալի է, որ ով, երբ ցանկանում ծանր մեղադրանքներ է ներկայացնում այս կամ այն գործչին, դերասանին, հանրային ճանաչում ունեցող այլ անձի:
Նա ցավ է հայտնել, որ որոշ տհասների անհիմն մեղադրանքները պաշտոնանկությունների պատճառ են դառնում:
Դերասանուհին քննադատել է նաեւ այն ապուշներին, ովքեր իր նախորդ հայտարարությունը համարել են սեռական ոտնձգություններն արդարացնելու փորձ:
Քաթին Դենյովը շատ դիպուկ հարցադրում է արել, ասելով, թե գուցե հիմա էլ ոչնչացնեք դա Վինչիի, Շիլեի, Գոգենի այն կտավները, որտեղ մերկ կանայք են պատկերված: Նա մտավախություն է հայտնել, որ արվեստում «մաքրման» գործընթաց է ընթանում՝ շահարկելով սեռական ոտնձգությունները:
Դենյովը նաեւ ավելացրել է, որ կինը կդադարի կին լինելուց եթե տղամարդկանց կողմից փողոցում, հիմնարկում, այլ վայրերում անտարբեր վերաբերմունքի արժանանա, իսկ տղամարդն էլ կկորցնի տղամարդկային հատկանիշները, եթե վախենա շփվել կանանց հետ, զգուշանալով, որ իրեն կմեղադրենք սեռական ոտնձգության մեջ:
Top-News.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով