Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներում

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում  առաջարկվող փոփոխությունները։

Առցանց խաղային գործունեության ոլորտում առաջարկվում են նոր կարգավորումներ

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ուժեղացնել վերահսկողությունը առցանց խաղային գործունեության ոլորտում և բարձրացնել գործող կարգավորումների արդյունավետությունը։ Վերջին տարիներին խաղային ծառայությունների շուկան զգալիորեն տեղափոխվել է առցանց միջավայր, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հասանելի են դարձել նաև չլիցենզավորված կազմակերպիչների կողմից առաջարկվող խաղային  ծառայություններ։ Դրանք գործում են Հայաստանի Հանրապետության իրավական դաշտից դուրս, սակայն համացանցի միջոցով հասանելի են տեղական օգտատերերին։ Չնայած գործող կարգավորումները նախատեսում են լիցենզավորման, գովազդի սահմանափակման և վերահսկողության մեխանիզմներ, սակայն գործնականում չեն ապահովում դրանց ամբողջական կիրառելիությունը առցանց միջավայրում։ Մասնավորապես, չկան բավարար արդյունավետ գործիքներ՝ չլիցենզավորված կայքերի հասանելիությունը սահմանափակելու, դրանց գովազդը կանխելու և ֆինանսական հոսքերը վերահսկելու համար։

Նախագծով առաջարկվում է նաև կատարել մի շարք փոփոխություններ՝ ուղղված կարգավորման առկա բաացերի վերացմանն ու պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես, նախատեսվում է բարելավել չլիցենզավորված կայքերի արգելափակման մեխանիզմը, սահմանափակել դրանց գովազդը, ուժեղացնել ֆինանսական հոսքերի վերահսկողությունը և ապահովել նման կայքերի հասանելիության սահմանափակում հեռահաղորդակցության օպերատորների միջոցով, ինչպես նաև սահմանափակել խաղային գործունեության կազմակերպման նպատակով դրամական միջոցների ստացման և փոխանցման գործարքները առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից։

Փոփոխությունները նպատակ ունեն ապահովել լիցենզավորված խաղային շուկայի պաշտպանությունը, հավասար մրցակցային պայմանները և պետական վերահսկողության առավել արդյունավետ իրականացումն առցանց միջավայրում։
 

Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփուխություններն ուղղված են ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի կատարելագործմանը և դրա համապատասխանեցմանը ՏՀԶԿ-ի միջազգային ստանդարտներին ու առաջատար փորձին։

Հստակեցվում են ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացում կիրառվող հիմնական հասկացություններն ու ընթացակարգերը։ Ֆինանսական հաստատությունների կողմից ստանդարտի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն այսուհետ կիրականացնի հարկային մարմինը՝ հաշվի առնելով, որ տեղեկությունների հավաքագրումն ու փոխանակումը կատարվում են բացառապես հարկային նպատակներով։

Նախատեսվում է նաև պատասխանատվություն սահմանել այն դեպքերի համար, երբ անձինք ֆինանսական հաստատություններին տրամադրում են կեղծ, թերի կամ ոչ ամբողջական տեղեկություններ կամ չեն ներկայացնում օրենքով պահանջվող տվյալները։ Օրենքով վերանայվում է նաև հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից հարկային մարմնին տեղեկությունների ներկայացման ժամկետը՝ մայիսի 10-ի փոխարեն սահմանվելով մինչև հունիսի 30-ը։

Միաժամանակ, հստակեցվում են ֆինանսական հաշիվներին վերաբերող փաստաթղթերի և տվյալների պահպանման ու հաշվառման պահանջները։

Ընդունված փոփոխությունները կնպաստեն տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի առավել արդյունավետ և միասնական կիրառմանը, միջազգային պարտավորությունների պատշաճ կատարմանը, ինչպես նաև հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։