Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Նա կմնա բոլոր գյումրեցիների հիշողության մեջ՝ որպես քաղաքի ամենավառ, կենսախինդ ու բարի գույներից մեկը

Գործընկերները, հարյուրավոր գյումրեցիներ ու կառավարության անդամներ վերջին հրաժեշտն են տվել անվանի բժիշկ, «Գյումրի» բժշկական կենտրոնի երկարամյա տնօրեն Արմեն Իսահակյանին։ Շիրակի մարզի ամենամեծ բուժհաստատության ղեկավարի ներդրումը կենտրոնի զարգացման գործում անգնահատելի է։ Կյանքով լեցուն ու բոլորին օգնելու պատրաստ բժշկի մահն անսպասելի էր նրան ճանաչողների համար։

Գյումրիում տխուր լռություն է։ Քաղաքը հրաժեշտ է տալիս իր ամենավառ ու սիրված դեմքերից մեկին՝ «Գյումրի» բժշկական կենտրոնի երկարամյա տնօրեն, անվանի բժիշկ Արմեն Իսահակյանին: Վերջին հարգանքի տուրքն են մատուցել գործընկերները, հարյուրավոր քաղաքացիներ ու կառավարության անդամներ: Բոլորին օգնելու պատրաստ բժշկի անժամանակ հեռացումն անսպասելի էր նրան ճանաչողների համար: 

Եկեղեցու բակում ազատ տեղ չկա: Նրա մասին անցյալ ժամանակով խոսելը դժվար է բոլորի համար։ Իր գործի իսկական նվիրյալ էր, բուժօգնությունը մարզի ամեն բնակչի հասանելի դարձնելը մասնագետի ամենամեծ նպատակն էր: Արմեն Իսահակյանի հետ անցած տարիներն է վերհիշում բժիշկ, Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը.

 «Դժվար է հավատալ, որ նման մարդը, ով այդքան կյանքեր փրկելու մեջ ուղիղ ազդեցություն է ունեցել, այլևս մեզ հետ չէ։ Եթե իր կամեցածի չափով իրեն կյանք վերադառնար, նա դեռ երկար կապրեր, բայց, ցավոք, ծանր հիվանդությունը խլեց բժիշկ Իսահակյանի կյանքը։ 2016 թվականից, որպես կոլեգաներ, ես տեսել եմ նրա նվիրումը հարազատ մարզի առողջապահական համակարգին, և թե ինչպիսի ապրումներով էր նա վերաբերվում ամենօրյա զարգացման հարցերին»։

  Մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ էր. 17 տարի իր աշխատանքային կյանքը կապել էր Գյումրու ծննդատան հետ, իսկ 2012-ից ստանձնել նոր ձևավորվող բժշկական կենտրոնի ղեկավարումը: Դա հիվանդանոցների միավորման բարդ ու պատասխանատու շրջանն էր, երբ պետք էր ոչ միայն համակարգը կառուցել, այլև մարդկանց կողքին կանգնել: Թե ինչպես Իսահակյանին հաջողվեց խաղաղ ու անցնցում կազմակերպել այդ աշխատանքները, պատմում է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը.

«Արմեն Իսահակյանին բաժին էր հասել կենտրոնի ամենաբարդ շրջանը, երբ միավորվում էին տարբեր բժշկական կենտրոններ՝ յուրաքանչյուրն իր խնդիրներով։ Շատ հարցեր ենք միասին քննարկել։ Միավորումից հետո նա կարողացավ լուծել այդ խնդիրները, և ամենակարևորը՝ փարատեց աշխատակազմերի մտահոգությունները։ Իսահակյանն այնպես կազմակերպեց գործը, որ որևէ մեկը չկրճատվեց, կամ այդ կրճատումները եղան հնարավորինս քիչ»։

 Բայց սա միակ փորձությունը չէր բժշկի կյանքում: Հաջորդ քննությունը կորոնավիրուսի համավարակի օրերն էին, երբ բժշկական կենտրոնը ստիպված էր աշխատել արտակարգ ռեժիմով, իսկ տնօրենը՝ հիվանդանոցում լուսացնել գիշերները։ Այդ օրերին ոլորտը ղեկավարող Արսեն Թորոսյանն ասում է՝ առանց տեղերում հմուտ ու սրտացավ առաջնորդների, հնարավոր չէր լինի հաղթահարել ճգնաժամը.

 «Նրան կբնութագրեմ որպես գործի հրաշալի գիտակ, առողջապահության կազմակերպիչ և շատ լավ մարդ։ Նա իր գործով ապրող անձնավորություն էր, առավոտից գիշեր միայն մտածում էր բժշկական կենտրոնն ավելի լավը դարձնելու մասին։ Մենք Երևանից կառավարում էինք ընդհանուր գործընթացը, բայց տեղերում պետք էին հմուտ և սրտացավ մասնագետներ, որպեսզի կարողանայինք տակից դուրս գալ այդ արհավիրքի։ Դա մեզ հաջողվեց նաև բժիշկ Իսահակյանի շնորհիվ»։

 Բժիշկ Իսահակյանի աշխատանքային կենսագրությունը սկսվել էր հայրենի քաղաքից հեռու՝ Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայում: Սակայն մայրաքաղաքային հեռանկարներին նա գերադասեց իր Գյումրին։ Վերադարձավ՝ գիտելիքներն ու սերն ուղղելու հարազատ մարդկանց առողջությանը։

Ուսանողական տարիներն ու ընկերոջ բարի տեսակն է վերհիշում համակուրսեցի Սմբատ Ազմավորյա՞նը.

«Նա մեր կուրս տեղափոխվեց Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայի 4-րդ կուրսից, և այդպես սկսվեց մեր երկարատև, բայց, ինչպես պարզվեց, կարճատև ընկերությունը։ Հոյակապ, ուրախ, պարզ ու բարի մարդ էր։ Ավարտելուց հետո չմնաց Երևանում, վերադարձավ իր փոքրիկ հայրենիքը՝ Գյումրի  ու ընտրեց գինեկոլոգիան։ Կարճ տարիների ընթացքում նա դարձավ քաղաքի սիրված, հարգված ու հասարակությանը պիտանի մարդը»։

  Իսահակյանը սիրում էր որսորդությունն ու ձկնորսությունը, Երկրապահ կամավորական միության անդամ էր, պարգևատրվել էր ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով ու պատվոգրերով:

Նրա կենսախինդ տեսակի ու մարդկային ջերմության մասին է պատմում ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը.

  «Նրա մեջ կյանքը եռում էր։ Ինքն ավելի շատ և՛ ապրել էր սիրում, և՛ ապրեցնել։ Համով ձեռք ուներ, ճոխ հյուրասիրություն, ճանապարհի լավ ընկեր էր։ Կազմակերպչական ամեն ինչի մեջ նա իդեալական էր, և անգամ անցյալով չեմ կարողանում նրա մասին խոսել»։

Արմեն Իսահակյանն այդպես էլ կմնա իր գործընկերների, հարազատների ու բոլոր գյումրեցիների հիշողության մեջ՝ որպես քաղաքի ամենավառ, կենսախինդ ու բարի գույներից մեկը:

armradio.am