Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Ավտո

Կառավարությունը  լրացումներ և փոփոխություններ է կատարել վարորդական վկայականների տրամադրման կարգում

Կառավարությունը  լրացումներ և փոփոխություններ է կատարել վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգում։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով փոփոխությունները, նշել է, որ  առաջինը վերաբերում է թվայնացման մեր հանձնառության շրջանակներում այս ոլորտում արդյունավետ կառավարում երաշխավորելուն.

«Այս պահի դրությամբ շատ ենք ունենում դեպքեր, երբ, օրինակ, բժշկական հաստատությունների, կոնկրետ այս դեպքում՝ «Արմեդի» հետ ինտենսիվ կապի բացակայությամբ պայմանավորված, շատ հաճախ մենք շարունակում ենք վարելու իրավունք տալ այն անձանց, որոնք, օրինակ՝ կարող են թմրաբանական կամ հոգեբուժական հաստատությունում հաշվառում ունենալ։ Հընթացս, երբ բացահայտում ենք այդ հանգամանքը, նոր միայն դադարում է վարորդական իրավունքը։ Բայց այս պահի դրությամբ համագործակցություն ենք երաշխավորում «Արմեդի» հետ և  կկարողանանք ավտոմատ եղանակով այս հանգամանքները բացահայտել, և անգամ, երբ քաղաքացին չի գալիս հաշվառման-քննական ստորաբաժանում, բայց մենք ազդակ ենք ստանում «Արմեդից», սա հիմք է հանդիսանալու իրավունքի դադարման համար»։

Ըստ նախարարի՝ երկրորդ փոփոխությունը վերաբերում է տեսական քննությունը հանձնելու դեպքում դրա դրական արդյունքը պահպանելու ժամանակահատվածին։ Այս պահի դրությամբ, տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում մեկ տարի ժամանակ ունեն  քաղաքացիները՝ գործնական քննությունը հաղթահարելու՝ պահպանելով տեսական քննության արդյունքները։

«Մենք նախատեսում ենք, որ մեկ տարվա փոխարեն երկու տարի հնարավոր կլինի պահպանել տեսական քննության դրական արդյունքը, հետո արդեն հերթագրվել և գործնական քննության համար օր որոշարկել»,-ասել է Արփինե Սարգսյանը։

Երրորդ փոփոխությունը, ըստ նախարարի, վերաբերում է վարելու իրավունքի տեսական քննության հարցաշարերին. «Այս պահի դրությամբ շատ են քննարկումները, որ մենք, օրինակ, թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված վարելու իրավունքի քննության հարցաշարում ներառում ենք նաև ավտոբուսների վարման հետ կապված հարցեր։ Հիմա դարձնում ենք շատ ավելի նույնական․ կոնկրետ կարգին կամ ենթակարգին բնորոշ հարցեր պետք է նախատեսվեն հարցաշարում, ինչը կօգնի մեզ դարձնել ավելի արդյունավետ այս կառուցակարգերը։ Այս փոփոխությունն առաջարկում եմ ուժի մեջ դնել սեպտեմբերի 1-ից, որպեսզի հասցնենք մեր թվային համակարգերը հարմարեցնել այս փոփոխությանը»։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ վերջին փոփոխությունը ևս  քաղաքացիների հետ երկխոսությունից է ի հայտ եկել. «Վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունվեց օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխեցինք վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելը, և դրա հիման վրա Կառավարության որոշումը պետք է սպասարկի այս օրենսդրական նախաձեռնությունը։ Նախատեսել ենք որոշակի փոփոխություններ, որոնք կօգնեն իմպլեմենտացման փուլը սահուն անցկացնել։ Մեր քաղաքացիները շատ են հետաքրքրվում այս օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելու ժամկետով։ Ես ուզում եմ փաստել, որ հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ է մտնում, և մնացած ընթացակարգերը, որոնք նախատեսված են, մտնում են գործընթացի մեջ, և քաղաքացիները կարող են դիմել՝ իհարկե պահպանելով բոլոր ընթացակարգերը»։

ՆԳ նախարարը նաև հավելել է, որ կարող են դիմել, վճարել 50 հազար դրամ և առանց քննության վերականգնել վարորդական իրավունքի վկայականը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշումը և հանձնարարել նախարարությանը՝ պատշաճ իրազեկում ապահովել։ Վարչապետը տեղեկացրել է, որ նոր կարգավորումները կվերաբերեն միայն վարչական կարգով զրկման դեպքերին և չեն տարածվի օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրավունքից զրկվածների վրա։

«Ակնհայտ է, որ մենք պետք է ճանապարհային երթևեկության անվտանգությանն ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք և ունենանք սկզբունքային դիրքորոշում, որովհետև խոսքը մարդկանց կյանքերի մասին է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։