Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Ազգային գեոպորտալը կդառնա անտառների և պահպանվող տարածքների վերահսկման գործնական գործիք

Հայաստանի ազգային գեոպորտալը տարածական տվյալների հրապարակման սովորական հարթակից կվերածվի գործնական թվային գործիքի: ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում, որը հստակեցնում և առավել թափանցիկ է դարձնում անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը:

Նոր որոշման շնորհիվ հարթակը կծառայի որպես նախնական կողմնորոշման, տարածքի իրավական ռեժիմի տեսանելիության և միջգերատեսչական տվյալների համադրման միասնական միջավայր: Այն թույլ կտա պետական մարմիններին և քաղաքացիներին որոշումների կայացման նախնական փուլում ունենալ ամբողջական տեղեկատվություն:

Մասնավորապես՝ նախատեսվում է   ներառել տեղեկություններ տվյալ տարածքում կամ օբյեկտի նկատմամբ թույլատրելի օգտագործման կամ գործունեության տեսակների, սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակների, կիրառվող իրավական կամ անտառաշինական հիմքերի,  օգտագործման իրավունքի հնարավոր ձևերի, բնապահպանական պարտավորությունների, վերականգնման կամ անտառվերականգնման պահանջների, բնության հատուկ պահպանվող կամ այլ հատուկ ռեժիմ ունեցող տարածքների հետ համընկնման, կառավարումն իրականացնող մարմնի, համապատասխան էլեկտրոնային հղումների, ինչպես նաև տվյալների մուտքագրման և հեռացման կամ փոփոխման ամսաթվերի վերաբերյալ։

Բնության հատուկ պահպանվող տարածքների մասով որոշմամբ սահմանվում է իրավական ռեժիմի ընթեռնելիության միասնական նվազագույն ստանդարտ։

Որոշմամբ չի փոխում անտառների կամ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման գործող իրավական ռեժիմների բովանդակությունը։ Այն ուղղված է այդ ռեժիմների վերաբերյալ տվյալների առավել ամբողջական, հստակ և գործնականում կիրառելի տարածական արտացոլմանը։

Ըստ այդմ՝ կատարելագործվում է տվյալների կառուցվածքը, բարձրացվում է դրանց թափանցիկությունը և ընդլայնվում է ազգային գեոպորտալի գործնական կիրառելիությունը։ Արդյունքում՝ կձևավորվի ավելի հստակ, թափանցիկ և գործնականում կիրառելի տեղեկատվական միջավայր անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ։

Ազգային գեոպորտալից օգտվող անձը կկարողանա նախապես տեսնել տվյալ տարածքի, օբյեկտի կամ գոտու իրավական ռեժիմի հիմնական տարրերը, մասնավորապես՝ ինչ գործունեություն է թույլատրելի, ինչն է սահմանափակված կամ արգելված, որն է կիրառվող իրավական կամ անտառաշինական հիմքը, որ մարմինն է պատասխանատու տվյալ տարածքի  կառավարման, պահպանության կամ վարման համար, ինչպես նաև տվյալների մուտքագրման և դրանց հեռացման կամ փոփոխման ամսաթվերը։