Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր Լայեն OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT Ալիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին 20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից. ՅՈՒՆԻՍԵՖ Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան Ընդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից գնաց ԱԺ դահլիճից Ռեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համար Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր ԼայենOpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FTԱլիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից. ՅՈՒՆԻՍԵՖԵս քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն ՍիմոնյանԸնդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից գնաց ԱԺ դահլիճիցՌեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համարՌուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. ՍիմոնյանՄեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆՃապոնիայի վարչապետն այցելել է ՀնդկաստանԱրմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգըԱլեն Սիմոնյանի ճեպազրույցը2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿՔաղաքական մակարդակում արտահանման խնդիրը լուծված է, բայց մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել. ՓաշինյանՊետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձՔաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. ՓաշինյանԱզգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգերԿալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերինԿառավարությանը լիազորություն կտրվի արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ումՎարորդական վկայականի հարցում նոր փոփոխություններ․ Կառավարությունը հաստատեց նախագիծըԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովինՈստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանաԿիևում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվելԻնքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները կընդլայնվենՔննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի. օրենսդրական նոր նախաձեռնությունԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառԼիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքըԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի հետ զարգացնել համագործակցությունը էներգետիկայի և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում. ՔարլոնԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակWildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարներըGTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանում անցկացվել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըՀրապարակվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Նորվեգիայի դեմ խաղումՍենեգալը հրաժեշտ տվեց աշխարհի առաջնությանըՎենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիքՀամատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումըԱռաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետՄերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթDeutsche Bahn ընկերության հեռահար գնացքների ճշտապահությունը հասել է տարվա հակառեկորդինԼեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվելԻրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման խոչընդոտներիԱռաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին. ՓաշինյանԳործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքըԴեր Լայենն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի տնտեսական բազմազանեցման հարցերըԵվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոգըԲացառում եմ. Փաշինյանը՝ 2013 թ. Մաքսային միության ուղղությամբ գնալու որոշման կրկնության մասին
Ավտո

Վարորդական վկայականի հարցում նոր փոփոխություններ․ Կառավարությունը հաստատեց նախագիծը

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որը վերաբերում է վարորդական վկայականներին։

«Որոշման նախագծով առաջարկում ենք այս ոլորտում որոշ փոփոխություններ անել։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել այն հանգամանքը, որ հաշվառման-քննական ծառայությունների շրջանակներում մենք անընդհատ շարունակում ենք երկխոսությունը քաղաքացիների հետ, և առավելապես քաղաքացիների և նախարարության միջև տեղի ունեցած երկխոսության շրջանակներից դուրս ենք բերում լուծումներ և դրանք արդեն տարբեր փաթեթների շրջանակներում փորձում ենք կարգավորել։

Առաջինը վերաբերում է թվայնացման մեր հանձնառության շրջանակներում այս ոլորտում արդյունավետ կառավարում երաշխավորելուն։ Ինչի՞ մասին է խոսքը։ Այս պահի դրությամբ շատ ենք ունենում դեպքեր, երբ, օրինակ, բժշկական հաստատությունների, կոնկրետ այս դեպքում՝ «Արմեդի» հետ ինտենսիվ կապի բացակայությամբ պայմանավորված, շատ հաճախ մենք շարունակում ենք վարելու իրավունք տալ այն անձանց, որոնք կարող են թմրաբանական կամ հոգեբուժական հաստատությունում հաշվառում ունենալ։ Հընթացս, երբ բացահայտում ենք այդ հանգամանքը, նոր միայն դադարում է վարորդական իրավունքը։ Բայց այս պահի դրությամբ համագործակցություն ենք երաշխավորում «Արմեդի» հետ, երբ կկարողանանք ավտոմատ եղանակով այս հանգամանքները բացահայտել, և անգամ երբ քաղաքացին չի գալիս հաշվառման-քննական ստորաբաժանում, բայց մենք ազդակ ենք ստանում «Արմեդից», սա հիմք է հանդիսանալու իրավունքի դադարման համար։

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է տեսական քննությունը հանձնելու դեպքում դրա դրական արդյունքը պահպանելու ժամանակահատվածին։ Այս պահի դրությամբ, տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում մեկ տարի ժամանակ ունեն մեր քաղաքացիները՝ գործնական քննությունը հաղթահարելու՝ պահպանելով տեսական քննության արդյունքները։

Պիտի փաստեմ, որ վերջին տարիներին հատկապես բավական մեծացել է հաշվառման-քննական ծառայություններին դիմելու թիվը, աճ ունենք բավականին, և հերթերի կառավարման տեսանկյունից շատ հաճախ այս մեկ տարին բավարար չի լինում անձանց՝ դիմելու և գործնական քննությունը հաղթահարելու համար։ Երկրորդ իրավիճակում շատ են դեպքերը, երբ գործնական քննությունների բազմաթիվ արդյունքներ բացասական են լինում, և կրկին մեկ տարվա ժամանակահատվածը բավարար չի լինում այս տեսանկյունից։ Երրորդ իրավիճակը՝ շատ են դիմում նաև այս առումով քաղաքացիները. մեկ տարվա ընթացքում չեն հասցնում ավարտել ավտոդպրոցներում իրենց ուսումնառությունը և խնդրում են, որպեսզի հետաձգվի քննությունը։ Սա շատ դրական ազդակ է, որովհետև սկսել են ավելի պրոֆեսիոնալ զբաղվել վարորդական ուսումնառությամբ և նոր անցնել քննությունը։ Մենք նախատեսում ենք, որ մեկ տարվա փոխարեն երկու տարի հնարավոր կլինի պահպանել տեսական քննության դրական արդյունքը, հետո արդեն հերթագրվել և գործնական քննության համար օր նշանակել։

Երրորդ փոփոխությունը, որը կրկին գալիս է մեր քաղաքացիներից, վերաբերում է վարելու իրավունքի տեսական քննության հարցաշարերին։ Այս պահի դրությամբ շատ են քննարկումները, որ մենք, օրինակ, թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված վարելու իրավունքի քննության հարցաշարում ներառում ենք նաև ավտոբուսների վարման հետ կապված հարցեր։ Հիմա դարձնում ենք շատ ավելի նույնական․ կոնկրետ կարգին կամ ենթակարգին բնորոշ հարցեր պետք է նախատեսվեն հարցաշարում, ինչը կօգնի մեզ դարձնել ավելի արդյունավետ այս կառուցակարգերը։ Այս փոփոխությունն առաջարկում եմ ուժի մեջ դնել սեպտեմբերի 1-ից, որպեսզի հասցնենք մեր թվային համակարգերը հարմարեցնել այս փոփոխությանը։

Վերջին փոփոխությունը, որը ևս մեր քաղաքացիների հետ երկխոսությունից է ի հայտ եկել։ Վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունվեց օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխեցինք վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելը, և դրա հիման վրա Կառավարության որոշումը պետք է սպասարկի այս օրենսդրական նախաձեռնությունը։ Նախատեսել ենք որոշակի փոփոխություններ, որոնք կօգնեն իմպլեմենտացման փուլը սահուն անցկացնել։ Մեր քաղաքացիները շատ են հետաքրքրվում այս օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելու ժամկետով։ Ես ուզում եմ փաստել, որ հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ է մտնում, և մնացած ընթացակարգերը, որոնք նախատեսված են, մտնում են գործընթացի մեջ, և քաղաքացիները կարող են դիմել՝ իհարկե պահպանելով բոլոր ընթացակարգերը»,- ասաց Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ կարող են դիմել, վճարել 50 հազար դրամ և վերականգնել վարորդական իրավունքի վկայականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարորդական իրավունքից զրկված անձանց վերաբերյալ նախատեսվող նոր կարգավորումները կվերաբերեն միայն վարչական կարգով զրկման դեպքերին և չեն տարածվի օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրավունքից զրկվածների վրա։

«Մենք նախկինում խոսել ենք, որ այն դեպքերում, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են զրկվել, այս կարգավորումը չի տարածվելու, այսինքն՝ զուտ վարչական կարգով զրկումների վրա է տարածվելու։

Ակնհայտ է, որ մենք պետք է ճանապարհային երթևեկության անվտանգությանն ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք և ունենանք սկզբունքային դիրքորոշում, որովհետև խոսքը մարդկանց կյանքերի մասին է։ Երկրորդը՝ ինձ ուղղված նամակների բովանդակությանը ծանոթանալիս վերականգնվում է այն համոզմունքը, որ նախկինում քննությունները, թեստերը առանձնապես պրակտիկ նշանակություն չեն ունեցել, գուցե այն տրամաբանությամբ էլ գրվել են, որ հնարավոր չլինի դրանք հանձնել, մարդիկ գան, հանգիստ վճարեն, բոլորը գոհ ու երջանիկ լինեն։ Բայց քանի որ մենք հիմա մտել ենք իրական քննությունների փուլ, մարդիկ կան, որ իսկապես նկարագրում են իրավիճակներ, որոնց դեպքում ասում ես՝ այստեղ մի քիչ տրամաբանությունն այն չէ։ Ես ամիսներ առաջ նախարարին հանձնարարել եմ աշխատել, որպեսզի թեստերն ու քննությունների ընթացքը բերենք տրամաբանորեն ճիշտ վիճակի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։