Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

ՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերթական անգամ վերանայում է բնական գազի սակագները։ Հանձնաժողովն արդեն հրապարակել է առաջարկվող փոփոխությունների փաթեթը գազամատակարարման համակարգի, էլեկտրաէներգետիկ ոլորտի և մի շարք արտադրող ընկերությունների սակագնային հաշվարկների վերաբերյալ։

«Բնական գազի մյուս բոլոր սպառողների, այդ թվում՝ բնակչության համար սակագները մնում են անփոփոխ»։

Բնակչության համար բնական գազի սակագինը չի փոխվի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերանայել է «Գազպրոմ Արմենիա»-ի և «Տրանսգազ»-ի սակագները։ Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը նշում է, որ ինչպես ամեն տարի այս անգամ ևս հաշվարկները կատարել են՝ հաշվի առնելով տնտեսական բոլոր փոփոխությունները։ Թարմացվել են հաշվարկներում կիրառվող հիմնական տվյալները՝ դոլարի փոխարժեքը, բնական գազի սպառման կանխատեսվող ծավալը, նորոգման և նյութական ծախսերը, ինչպես նաև վերջին մեկ տարվա ներդրումները։

«Առաջարկվող սակագների հաշվարկներ ներառվել են 2025 թվականին և 2026 թվականի առաջին եռամսյակին կատարված շուրջ 18,6 մլրդ դրամի ներդրումները»։

Հանձնաժողովը հաշվի է առել Երևանում նոր գազային հզորությունների միացման վճարներից ստացված շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ լրացուցիչ եկամուտը։ Ըստ հաշվարկների՝ այդ գումարը նվազեցրել է սակագին ներառվող անհրաժեշտ հասույթը։

Միաժամանակ նախատեսվում է ավելացնել գազամատակարարման համակարգում աշխատող մասնագետների աշխատավարձերը։ Հանձնաժողովում նշում են, որ դա  լիցենզավորված աշխատակիցների համար է և չի վերաբերում բարձրագույն ղեկավար կազմին։

«Աշխատանքի վճարման գծով ծախսերի ավելացումը նախատեսվում է ուղղել գազամատակարարման համակարգի լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված աշխատողների, բացառությամբ բարձրաստիճան ղեկավար կազմի, պարգևատրման ֆոնդին»։

Սակայն «Գազպրոմ Արմենիա»–ն ցանկացած ժամանակ կարող է դիմել սակագնի վերանայման հայտով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը վստահեցրեց, որ այս որոշմամբ բնական գազի գործող սակագինը կպահպանվի մինչև այս տարվա վերջը։ 2027 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիա»–ն կարող է նոր հայտ ներկայացնել սակագնի վերանայման համար։ Այդ դեպքում հանձնաժողովը կուսումնասիրի հիմնավորումներն ու կորոշի՝ կա սակագնի փոփոխության անհրաժեշտություն, թե ոչ։

«Եթե օբյեկտիվ լինեն պատճառները, և իսկապես լինեն այնպիսի խնդիրներ, որ անհրաժեշտ լինի վերանայելու սակագինը, հանձնաժողովը կքննարկի ներկայացված հայտը և որոշում կընդունի դրա հիման վրա»։

Անփոփոխ է մնում նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի»՝ սպառողներին վաճառած էլեկտրաէներգիայի սակագինը։ Վերանայվում են Երևանի ՋԷԿ-ի, «Արփա-Սևան» ընկերության, «Գազպրոմ Արմենիա»-ի, Հրազդան-5 էներգաբլոկի, Հայկական ատոմային էլեկտրակայանի և «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ»-ի էլեկտրաէներգիայի սակագները։

«Կատարված հաշվարկների համաձայն՝ բարձրանում են Հայկական ատոմային էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը և «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության հզորության վճարը, իսկ Երևանի ՋԷԿ-ից, «Արփա-Սևան»-ից և Հրազդան-5 կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները նվազում են»։

Հանձնաժողովն առաջարկում է նաև նվազեցնել բնական գազի փոխադրման, օպերատիվ ծառայության և բաշխման սակագները։ Միաժամանակ օգոստոսի 1-ից կփոխվի խոշոր՝ 30 Մվտ և ավելի հզորությամբ ջերմային էլեկտրակայաններին մատակարարվող բնական գազի սակագինը։ Կվերանայվեն նաև էլեկտրաէներգիայի առաքման ծավալներն ու մի շարք արտադրողների համար գործող սակագները։

armradio.am