Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման օրվան նվիրված՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» թեմայով միջազգային համաժողովին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի անվտանգության, բարեվարքության և իրավունքի գերակայության տնօրինության տնօրեն Հաննա Յունկերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։

Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Դատախազության աշխատողի օրվա առիթով և ընդգծել այն միջազգային համաժողովի ձևաչափով անցկացնելու կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  դա հնարավորություն է տալիս  անդրադառնալու դատախազության գործունեությանը, ինչպես նաև փորձի փոխանակմանը. «Օրենքը, իրավունքը զարգանում է, և ինչքան մենք լինենք միջազգային հաղորդակցության մեջ, այնքան ավելի արդյունավետ կլինենք Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման, թույլ տվեք ասել, համաժողովրդական ակնկալիքը իրականություն դարձնելու ճանապարհին»։

Անդրադառնալով համաժողովի թեմային՝ ապօրինի գույքի բռնագանձման համակարգին, երկրի ղեկավարը նշել է. «Ես ուզում եմ առիթն օգտագործել մի կարևոր, իմ կարծիքով, թյուրըմբռնում պարզաբանելու համար։ Կա ընդհանուր ընկալում, և այդ ընկալման պատճառները պարզ են, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը և ինստիտուտն ուղղված է կամ գործում է նախկին պաշտոնյաների գործունեության համատեքստում։ Բայց թույլ տվեք ասել, որ սա թյուրըմբռնում է, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման համակարգն իրականում ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է, որպեսզի այս պահին գործող պաշտոնյաներն այդ ազդակը ստանան, որ գույքի նկատմամբ անառողջ և ոչ օրինական ուշադրությունը  հեռանկար չունի, որովհետև այս պահից պետք է կանխատեսելի լինի, թե դա ինչի է բերելու և ինչի է հանգեցնելու։ Եվ  այս առումով, ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որի լիարժեք գործարկման հարցում, իհարկե, և՛ ժողովուրդը, և՛  Կառավարությունը մի փոքր անհամբեր են, հակակոռուպցիոն քաղաքականության, Կառավարության և կառավարող մեծամասնության շատ կարևոր սյուներից մեկն է»։

Վարչապետն անհանգստացնող փաստ է համարել հակակոռուպցիոն քաղաքականությունների մեջ,  այդ թվում՝ միջազգային վարկանիշերում,  որոշակի լճացման փուլում գտնվելը և ընդգծել. «Դրա հետ մենք որևէ կերպ չենք կարող համակերպվել, որովհետև մեզ համար սկզբունքային է, որ հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում անընդհատ, սկզբունքային և հետևողական առաջընթաց արձանագրենք։ Ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ նոր ձևավորվող Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն առաջնային խնդիր են համարում ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ փաթեթը, պայմանական ասած, վերագործարկելու, թարմացնելու կամ ռեստարտ անելու պրոցեսը, և սա շատ կարևոր է մեզ համար»։

Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է  գործընկերների հետ համագործակցությամբ հստակ հանրային կոնսենսուս ձևակերպելու անհրաժեշտությունը, թե ինչ է արդարություն և ինչ է արդարադատություն։ «Ես մեր իրականության մեջ այդ բացը նկատում և զգում եմ, որ հանրային կոնսենսուս չկա, հանրային կամ պետական կարգախոս կամ ուղերձ չկա, թե արդարությունն ու արդարադատությունն ինչ են։ Իմ պատկերացմամբ՝ արդարադատությունը և արդարությունը  դիտարկվում են միայն և միայն բացառապես լեգիտիմության համատեքստում, որովհետև այն, ինչ առավելագույնս համապատասխանում է լեգիտիմությանը՝ առավելագույնս համապատասխանում է արդարությանը և արդարադատությանը։ Ամենակարևոր դրույթը սրանից հետո այն է, որ լեգիտիմության մի աղբյուր կա և այդ աղբյուրը սուվերենն է՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Եվ չի կարող արդարությունն ու արդարադատությունն ինստիտուցիոնալ մակարդակում կտրված լինել լեգիտիմությունից»,- շեշտել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր իրավական մենթալիտետի, սոցիալ հոգեբանության մեջ այդ խնդիրը գոյություն ունի՝ արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ։ Վարչապետի դիտարկմամբ՝ ոչ  թե ժողովրդի ընկալումներն ու ցանկությունները պետք է ինքնաբերաբար արտահայտվեն արդարության և արդարադատության տեսքով, այլ՝  արդարության և արդարադատության ինստիտուտները, ժողովրդի ցանկությունները պետք է սահմանափակեն իրավունքով, շահերի պաշտպանությամբ։ Սակայն, ըստ Նիկոլ Փաշինյանի, իրականում այս բանաձևը չի հաջողվել ներդնել  Հայաստանում. «Մենք այս խնդիրների լուծման հետևից պետք է գնանք երկու ուղղությամբ: Առաջին՝ մեր սահմանադրական կարգի լեգիտիմության լիարժեք հաստատմամբ։ Այսինքն՝ սահմանադրական կարգ, որ հաստատվել է ժողովրդի ազատ կամարտահայտությամբ։ Եվ երկրորդ՝ իրավական և իրավաբանական կրթության ոլորտում մեզ անհրաժեշտ են լրջագույն բարեփոխումներ և փոփոխություններ»։

Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում իրավական և իրավաբանական կրթության զարգացումը՝ աշխարհում և Հայաստանում տեղի ունեցող  տրամաբանություններին համահունչ։ Վարչապետն ընդգծել է նաև արդարադատության վերաբերյալ ժողովրդի մոտ առկա հարցերին պատասխաններ տալու անհրաժեշտությունը։  «Իմ կարծիքով՝ Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման  համար, ըստ էության, բոլոր  հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որոնք դրվել են Կառավարության առաջ, լուծել ենք։ Եվ լուծել ենք նաև ժողովրդին անընդհատ բացատրելով, որ մենք բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում այս բոլոր որոշումները կայացնում ենք ոչ թե պաշտոնյաների, այլ ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը տեսնի դրա արդյունքը, տեսնի, որ Հայաստանում կա արդարություն և արդարադատություն։ Իսկ այսօր, կներեք, իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին, նրանք ովքեր ունեն փող, նրանք ովքեր ունեն կապեր, նրանք ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ, և սա լուրջ ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այդ պրոբլեմին պետք է  անդրադառնանք, չկա ուրիշ տարբերակ»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետք է հստակ առերեսվել այս խնդրին։

Վարչապետի խոսքով՝  այդ թվում  նախընտրական քարոզարշավը և ընտրությունները ձևակերպել են հարցեր և  դատաիրավական համակարգն այդ հարցերին պատասխանելու երկար ժամանակ չունի. «Եթե այդ հարցերին  երկար ժամանակ  կոնկրետ պատասխաններ չհնչեն, դա նշանակում է Հայաստանի դատաիրավական համակարգը սաբոտաժի է ենթարկում այդ հարցերին պատասխանելը։ Սա արդեն քաղաքական իրադրություն է, և այդ քաղաքական իրադրությունը պետք է հասցեագրվի քաղաքական ճանապարհներով։ Եվ մյուս կողմից ես հավատում եմ, հույս ունեմ, որ այս ժամանակաշրջանում այդ ըմբռնումը բավականին հուսալի հենարան է ձևավորել  Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգում»։

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նկատել է՝ կարևորը այդ գործընթացը  փակուղի չի մտել և  հույս հայտնել,  որ այդ թվում՝ այսօրվա քննարկումների ընթացքում,  միջազգային գործընկերների աջակցությամբ՝ ելքերը կգտնեն։ Այդ համատեքստում, վարչապետը նաև ընդգծել է՝ գործընթացը  չպետք է շեղվի երկրի միջազգային ստանձնած պարտավորություններից։

Վարչապետ Փաշինյանը դատախազության բոլոր աշխատողներին ևս մեկ անգամ  շնորհավորել է  օրվա առիթով  և շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար։ Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն է  հայտնել բոլոր այն դատախազներին, ովքեր իրենցն են համարում Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն և արդարություն հաստատելու օրակարգը՝ համաձայն այն տրամաբանության, որ այդ թվում՝ արդարությունը և արդարադատությունը պետք է բխեն լեգիտիմությունից, սուվերենից, որը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։