Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Հայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում չկա հանրային կոնսենսուս կամ հանրային, պետական կարգախոս կամ ուղերձ այն հարցի շուրջ, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունը։ Վարչապետի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է առաջ շարժվել հանրային այդ կոնսենսուսի ձևակերպման ճանապարհով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման կարծիք է արտահայտել «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ» երկօրյա միջոցառման բացման արարողության ժամանակ։

«Անհրաժեշտ է ձևակերպել հստակ հանրային կոնսենսուս, թե ինչ է արդարությունը և արդարադատությունը։ Թվում է, թե պարզ և հասկանալի բառ է, բայց երբ գալիս ենք պրակտիկ տիրույթ, ակնհայտ է դառնում, որ կան հարցեր, որոնց պետք է պատասխանել։ Ես մեր իրականության մեջ այդ բացը նկատում և զգում եմ, որ հանրային կոնսենսուս կամ հանրային, պետական կարգախոս կամ ուղերձ չկա, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունը»,- ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ իր պատկերացմամբ՝ արդարադատությունը և արդարությունը դիտարկվում է միայն և միայն բացառապես լեգիտիմության համատեքստում, որովհետև այն, ինչ առավելագույնս համապատասխանում է լեգիտիմությանը, առավելագույնս համապատասխանում է արդարությանը և արդարադատությանը։

Վարչապետի խոսքով՝ ամենակարևոր դրույթն այն է, որ լեգիտիմության մեկ աղբյուր կա, և այդ աղբյուրը սուվերենն է՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, և չի կարող արդարությունն ու արդարադատությունը ինստիտուցիոնալ մակարդակում կտրված լինել լեգիտիմությունից։

«Իմ կարծիքով՝ մեր իրավական մենթալիտետի և սոցիալ-հոգեբանության մեջ այս պրոբլեմը լրջորեն գոյություն ունի։ Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ։ Ես չեմ ասում, թե ժողովրդի ընկալումներն ու ցանկությունները պետք է ինքնաբերաբար արտահայտվեն արդարության և արդարադատության տեսքով։ Եթե պայմանականորեն ասենք, նույնիսկ այն տեղերում, որտեղ ժողովուրդը վրեժի կամ վենդետայի ցանկություն ունի, արդարության և արդարադատության ինստիտուտները հենց սա պետք է սահմանափակեն, բալանսավորեն և բերեն ճիշտ տրամաբանության մեջ, որպեսզի նաև պոտենցիալ մեղադրվողների կամ ամբաստանվողների շահերը և իրավունքները պաշտպանվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ իրականում այս բանաձևը չի հաջողվել Հայաստանում ներդնել։ Վարչապետի բնորոշմամբ՝ այս խնդիրների լուծման հետևից պետք է գնալ 2 ուղղությամբ․ առաջինը՝ ՀՀ սահմանադրական կարգի լեգիտիմության լիարժեք հաստատմամբ, այսինքն՝ սահմանադրական կարգ, որ հաստատվել է ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, և 2-րդը՝ իրավական և իրավաբանական կրթության ոլորտում լրջագույն բարեփոխումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ։

«Ես վստահ չեմ, որ Հայաստանում իրավական և իրավաբանական կրթությունը զարգանում է համահունչ այն տրամաբանությունների, որ տեղի են ունենում աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում։ Մենք այս ճեղքի հարցը պետք է լուծենք։

Ուզում եմ կիսվել նախընտրական քարոզարշավից հետո իմ թարմ տպավորություններով․ ուղիղ ուզում եմ խոստովանել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ինձ համար ամենամեծ դժվարությունը և բարդությունը ծագել է այնտեղ, որտեղ ես ստիպված եմ եղել պատասխանել մարդկանց հարցերին Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության բացակայության վերաբերյալ։ Ես սա հասկանում և ընդունում եմ, հարգում եմ իշխանությունների տարանջատման, բաժանման սկզբունքը, բոլոր միջազգային չափանիշները և այլն, բայց ի վերջո, ոլորտին վերաբերող բոլոր հարցերը մարդկանց կողմից տրվում են ինձ։ Ամենայն հարգանքով, բայց շատ քչերն են, օրինակ, փողոցում քայլող դատախազին կամ դատավորին կանգնեցնում և հարցնում, թե այս երկրում ինչու արդարություն, արդարադատություն չկա։ Այդ բոլոր հարցերին պատասխանում եմ ես կամ քաղաքական ներկայացուցիչները, և ես ակնկալում եմ, որ Հայաստանում դատաիրավական համակարգը ինձ մատակարարի այդ հարցերի պատասխաններով, որովհետև, պետք է ուղիղ ասեմ, ես այդ հարցերի պատասխանները չունեմ, այդ հարցերն ինձ մոտ էլ են ծագում, բայց այդ հարցերին պատասխանելիս կամ այդ հարցերը բարձրացնելիս ես նաև կաշկանդված եմ իմ լիազորություններով և իմ լիազորությունների սահմանով, բայց քաղաքացին, Հայաստանի ժողովուրդը ոչ մի բանով կաշկանդված չէ, նա ունի հարցեր և այդ հարցերին պետք է տրվեն պատասխաններ»,- շեշտեց վարչապետ Փաշինյանը։

Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը երկրում արդարության և արդարադատության հաստատման համար բոլոր այն հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որ կառավարության առաջ դրվել է, այդ հարցերը լուծել է։

«Այդ հարցերը լուծել ենք նաև ժողովրդին անընդհատ դա բացատրելով, որ մենք այս բոլոր որոշումները կայացնում ենք ոչ թե պաշտոնյաների, այլ ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը տեսնի դրա արդյունքը, տեսնի, որ Հայաստանում կա արդարություն և արդարադատություն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։