Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Քարակերտում խմելու ջուրը բերում են շրջիկ ցիստեռնով ու վաճառում հատուկ սարքերով

Բաղրամյան համայնքի բնակավայրերի մեծ մասում ծորակից ջուր չեն խմում: Բնակիչների կենսական պահանջը բավարարում են շրջիկ ցիստեռնները: Ջուրը բերում են Թալինի կարգավորիչ ջրամբարից: Երբեմն վաճառում են թաղամասերով շրջելով, երբեմն՝ ջրի վաճառքի սարքերով: Այս իրավիճակն է արդեն մի քանի:

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչները դժվարությամբ են հիշում՝ ե՞րբ են վերջին անգամ ծորակից ջուր խմել: Դա հիշում են միայն տարեցները: Գյուղի բնակիչներից մեկը պատմում է, որ վերջին անգամ Արագածի սառնորակ ու քաղցրահամ խմելու ջուրը ծորակներից հոսել է գրեթե 50 տարի առաջ:

«Կոմունիստական համակարգի ժամանակ, ջուրը որ գալիս էր, 60 կմ ճանապարհ էր անցնում: Ալագյազ սարից գալիս էր Հակճի, Գառնահովիտ ու այդպես գյուղերո՜վ հասնում էր մինչև Դալարիկի կիրճը: Հետո փլուզվեց, շատերը  խողովակները գողացան, ու էլ համակարգը չաշխատեց: Երևի, տասը տարուց ավելի ջուր ունեցանք, 1960-ականներից սկսեցին տալ»:

Խմելու ջուրը շատ հեռվից է Քարակերտ հասել, բայց ճնշումը միշտ բարձր է եղել: Ջուր են ունեցել նաև  բարձրահարկ շենքերի վերին հարկերի բնակիչները: Հետագայում մարդիկ ստիպված են եղել ջուր գնել շրջիկ ցիստեռներից՝ մեկ լիտրը 7-8 դրամով: Ջուրը բերում են Թալինի օրվա կարգավորիչ ջրամբարից:

 «Ցիստեռններից ջուրն առնում ենք 40-50 տարի ավելի: Մի ջրի ամանը 4 դույլ ջուր է տանում, 300 դրամ ենք վճարում»:

 «Ես ինչ ինձ հիշում եմ՝ փոքր ժամանակվանից ջուրն առնում ենք: էլի ցիստեռնով բերում են, ջուրն առնում ենք: Ֆլյագեն 400 դրամ, 300 դրամ: Անձով մենք  քիչ ենք՝ 3 հոգի ենք, մի 4 օրը մեկ մի ֆլյագա առնում ենք»: 

Ցիստեռնից վաճառվող ջրի գինը բնակավայրերում տարբեր է՝ կախված ջրի աղբյուրի հեռավորությունից ու վառելիքի ծախսից: Բարձրադիր գյուղերում ավելի թանկ են վաճառում: Արգինայի բնակիչ Գագիկ Օհանյանն ասում է, որ իրենց գյուղում 40 լ ջուրը 400-500 դրամով են գնում:

«Ամեն անգամ 2 ֆլյագա ջուր ենք առնում, շաբաթը մի 4 ֆլյագա ջուր ենք առնում: Ուղղակի թանկացել է՝ 400-500 դրամ է մի ֆլյագը, շաբաթը 2000 դրամ միայն ջրին ենք տալիս»:

Քարակերտցիները կենցաղային խնդիրները լուծել են արտեզյան հորի ջրով, սակայն խորքային հորի պոմպը հաճախ խափանվել է և  բնակիչները ստիպված են եղել դարձյալ ցիստեռնից գնել արտեզյան հորի ջուրը:  Խմելու ջրի խնդիրը 2000-ականների սկզբին փորձեց  լուծել հայ-գերմանական«Նոր Ակունք» ընկերությունը: Մի շարք բնակավայրերում խմելու ջրի համակարգը ապակենտրոնացրին՝ հիմնվելով տեղի արտեզյան ավազանի վրա:   Հիմա այդ բնակավայրերում շուրջօրյա ջրամատակարարում կա, սակայն այդ ջուրը չեն խմում:

«Արտեզյան ջուր ունենք, դրանից դժգոհ չենք, օրվա մեջ քանի ժամ գալիս է, ոչ մեկս էլ դժգոհ չենք, բայց խմելու չէ: Եթե մեքենայի մեջ լցնում ենք, ամբողջ սարքավորումներն ապականում է: Աղեր է կուտակում: Եթե մի ամիս խմես, ապա երկրորդ ամսում երիկամային հիվանդություն կունենաս: Եթե ջուրը 2 օր մնում է դույլի մեջ, ապա տակն ա՜յ այսքան աղի նստվածք է առաջանում»:

«Խմելու նորմալ ջուր չի, աղի է: Նույնիսկ ծառերն էլ ջրում ենք՝ չորանում են»:

Ցիստեռնով հիմա էլ են քարակերտցիներին ջուր մատակարարում։ Սակայն ժամանակի հետ փոխվել է մատակարարման ձևը: Գյուղում ջրի վաճառքի սարքերեր են տեղադրել ու  ցիստեռնի մոտ  էլ հերթեր չեն առաջանում՝ ասում է Գրիգորի Ռաիսյանը:

«Թալինի ջուր ենք խմում: Տես,  ցիստեռնը հիմա գնաց, այնտեղ կանգնեց: Հիմա կոպեկը գցում ենք սարքի մեջ ու ջուր գնում: Առաջվա վրա հիմա լավ է, քանի որ գնում, կանգնում էինք հերթի ու  դույլերով ջուր  գնում: Հիմա լավ է,  երբ ուզում ես, գնա դրամը գցի, ջուրը լցրու, տար: Առաջ մեքենայի բարձր ազդանշանը հնչեցնում էր, երեխեքը քնած էին լինում, արթնանում, դույլերն առնում ու վազում էին՝ էս իմ դույլն է, ձյաձյա իմը լից, վա՜յ, իմ դույլն ո՞ւր է,  կորավ իմ դույլը…»:

Քարակերտում հիմա ջրի վաճառքի 6-7 սարք կա: Այդպիսի սարքեր կան նաև այն բնակավայրերում, որտեղ նույնպես ծորակից հոսող ջուրը չեն խմում ու ապավինում են տարիներով չախտահանվող, չլվացվող սարքերին:

Աղբյուրը՝ armradio.am