Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովին
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային նախարարական համաժողովին, որը նվիրված է երկրաշարժերի և այլ արտակարգ իրավիճակների պայմաններում առողջապահական համակարգերի փոխգործակցությանը։
Հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ համաժողովին մասնակցելու են նաև տարածաշրջանի այլ երկրների առողջապահության նախարարներ։
«Դա մասնագիտական նախարարական համաժողով է, որին ես ևս մասնակցելու եմ։ Չի բացառվում երկկողմ հանդիպումների անցկացումը, սակայն հստակ օրակարգ այս պահին դեռ չկա»,-ասաց նա։
Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանը ներկայում գտնվում է արտակարգ իրավիճակների արձագանքման բժշկական թիմերի ձևավորման հնարավորությունների գնահատման փուլում, և առաջիկայում նախատեսվում է ստանալ ԱՀԿ-ի համապատասխան հավաստագիրը։
«Գնահատման փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում Հայաստանը կունենա բարձր սերտիֆիկացում ունեցող բժշկական արձագանքման թիմեր, որոնք անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն ծառայություններ մատուցել ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում արտակարգ իրավիճակների ժամանակ»,- հավելեց նա։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը