Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին

Այսօր հեռավար աշխատանքի որոնումների արդյունքում կարող եք ոչ թե գտնել երկար սպասված եկամտի աղբյուրը, այլ կորցնել սեփական հեռախոսի նկատմամբ վերահսկողությունը։  Զեղծարարներն ակտիվորեն օգտագործում են կիբերշորթման մանրակրկիտ ծրագիր, որի միջոցով ձեր սմարթֆոնը հեռավար արգելափակում են «աշխատանքային ծրագիրը կարգավորելու» պատրվակով և, ամբողջական վերահսկողություն ստանալով ձեր տվյալներին, ապաարգելափակման համար պահանջում են կատարել վճարում։

Խաբեության մեխանիզմը․ «ազատ հաստիքից»՝ հեռախոսի արգելափակում

  • Կեղծ հաստիք։ Ամեն ինչ սկսվում է տելեգրամյան ալիքներում, Facebook-ի խմբերում կամ այլ առցանց հարթակներում տեղադրված հեռավար աշխատանքի վերաբերյալ գրավիչ հայտարարությունից։ Որպես կանոն, այսպիսի հայտարարություններում  փնտրում են SMM մասնագետների, տեքստ գրողների, ղեկավարի օգնականների և այլն։ Առաջարկում են շուկայական մակարդակին հավասար կամ բարձր աշխատավարձ և ամբողջովին հեռավար աշխատանք։
  • Հարցազրույց։ Ձեզ հետ ջերմորեն հաղորդակցվում են, հարցնում Ձեր հմտությունների մասին և տալիս են թեստային առաջադրանք․ ամեն ինչ հնարավորինս իրական է թվում։
  • «Աշխատանքային միջավայրի կարգավորում»։ Սա զեղծարարների ծրագրի գլխավոր մասն է՝ հեռախոսի նկատմամբ վերահսկողություն ստանձնելու նպատակով․
  • iPhone-ի դեպքում՝ խնդրում են մուտք գործել այլ օգտատիրոջ Apple ID-ով՝ իբրև թե կորպորատիվ հավելվածներից, CRM համակարգից կամ աշխատանքային էլեկտրոնային փոստից օգտվելու նպատակով,
  • Android-ի դեպքում՝ ուղարկում են ծրագիր՝ «.apk» ընդլայնմամբ ֆայլի տեսքով, և համառորեն խնդրում են ծրագրին տրամադրել ադմինիստրատորի լրիվ հասանելիություններ։
  • Արգելափակում։ Զոհի կողմից հրահանգները կատարելուց անմիջապես հետո, զեղծարարները հեռավար անջատում են բիոմետրիկ տվյալները, ակտիվացնում «սարքը կորել է» հրահանգը, և այն դառնում է ապակու և մետաղի մի անպետք կտոր։
  • Սպառնալիք։ Էկրանին հայտնվում է ապաարգելափակման համար տասնյակ հազարավոր դրամներ փոխանցելու պահանջ։ Զեղծարարները ճնշում են գործադրում և սպառնում հեռախոսից ջնջել բոլոր տվյալները։ Որոշ դեպքերում նրանք կարող են կորզել բանկային մեկանգամյա SMS-կոդերը՝ փորձելով գողանալ ֆինանսները կամ ձեր անունով միկրովարկ ձևակերպել։

Իրավաբանական ծուղակ

Երբ օգտատերն ինքն է մուտք գործում այլ օգտատիրոջ հաշիվ կամ ինքնուրույն ներբեռնում ծրագիր և ինքնակամ դրան տալիս ադմինիստրատորի հասանելիություն, ապա իրավական տեսանկյունից զեղծարարը դառնում է սարքի սեփականատերը։ Այս պարագայում ոչ արտադրողը, ոչ բանկը չեն կարող նախօրոք հայտնաբերել անվտանգության խախտում։ Եթե դրանից հետո կորզված SMS-կոդերի միջոցով հաշվից գումար է գանձվում, ապա գործողությունը հաստատված է համարվում հենց հաճախորդի կողմից, և այն չեղարկելը կամ միջոցները վերադարձնելը գրեթե անհնար է։ 

IDBank-ը խորհուրդ է տալիս․

Աշխատանքը պետք է եկամուտ բերի, ոչ թե շորթի այն ձեզնից։ Հետևեք այս անվտանգության կանոններին, որպեսզի ձեր սմարթֆոնը զեղծարարների «պատանդ» չդառնա․

  • Երբեք մուտք մի գործեք այլ օգտատերերի հաշիվներ։ Ձեր Apple ID-ն կամ Google-հաշիվը «ձեր բնակարանի բանալիներն են»։ Այլ օգտահաշիվ մուտք գործելը զեղծարարին հնարավորություն է տալիս ստանալ ձեր հեռախոսի նկատմամբ լիակատար վերահսկողություն։
  • Հավելվածները՝ միայն պաշտոնական հարթակներից։ Ծրագրերը ներբեռնեք բացառապես App Store-ից և Google Play-ից։
  • Ստուգեք գործատուին։ Իրական ընկերությունն ունի կայք, որտեղ նշված են կոնտակտային տվյալներն ու ֆիզիկական հասցեն։ Եթե ամբողջ շփումը սահմանափակվում է անանուն զրույցով, և դուք ստիպված եք տարօրինակ հեռախոսային գործողություններ կատարել, ավարտեք զրույցը։
  • Մի վճարեք փրկագինը։ Վճարումը չի երաշխավորում ապաարգելափակումը։ Հակառակը, դուք զեղծարարներին վստահեցնում եք, որ պատրաստ եք վճարել, և սպառնալիքները կարող են շարունակվել։
  • Պահեք կտրոնները։ Եթե ձեր սարքն արգելափակվել է, ապա Apple-ի կամ Google-ի պաշտոնական աջակցության միջոցով վերականգնումը հնարավոր է միայն կտրոնների առկայության դեպքում։ Սա միակ իրավական ապացույցն է, որ հեռախոսը ձերն է։

Հիշեք․ ցանկացած աշխատանք, որը սկսվում է ձեր հեռախոսի վերահսկողությունն անծանոթին հանձնելու խնդրանքով, ծուղակ է։ Ձեր ֆինանսական և թվային անվտանգությունը սկսվում է ձեր իսկ ուշադրությունից։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Աղբյուրը՝ armenpress