Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման և տնտեսվարողների իրավունքների պաշտպանության ամրապնդման նպատակով՝ մաքսային համակարգում ներդրվել են մի շարք նոր կարգավորումներ։ Պարզեցվել են մաքսային ստուգումների ընթացակարգերը, սահմանվել են ստուգումների ժամկետները, ներդրվել են փաստաթղթերի էլեկտրոնային ծանուցման մեխանիզմներ, ինչպես նաև հստակեցվել են վարչարարական գործընթացներն ու վերանայվել են իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության նորմերը։ Ակնկալվում է ապահովել առավել թափանցիկ, կանխատեսելի և արդյունավետ մաքսային վարչարարություն։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Կամերալ մաքսային ստուգումների հստակ ժամկետներ

Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 40 աշխատանքային օրը։ Միաժամանակ, ստուգման ենթակա անձը պարտադիր ծանուցվելու է ստուգման մեկնարկի մասին։ Փոփոխություններով՝ ստուգման ժամկետը չի կարող երկարաձգվել կամ կասեցվել։ Փոփոխության նպատակն է ապահովել առավել կանխատեսելի, հստակ և թափանցիկ մաքսային վարչարարություն՝ նվազեցնելով նախկին կարգավորումների անորոշությունները և ուժեղացնելով տնտեսվարողների իրավունքների պաշտպանությունը։

Մաքսային փաստաթղթերի ծանուցման նոր կարգ
Մաքսային ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը տրամադրվելու են առձեռն, փոստով, էլեկտրոնային փոստով կամ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Նախկինում օրենքով սահմանված չէին էլեկտրոնային համակարգերով ծանուցման մեխանիզմներ, առանձին փաստաթղթերի մասով ծանուցման ընթացակարգեր առկա չէին։ Փոփոխության արդյունքում փաստաթղթաշրջանառությունը կդառնա առավել պարզ, արագ և կանխատեսելի։

Ստուգման ակտի նախագիծ և առարկությունների հնարավորություն
Մաքսային ստուգման ընթացքում խախտումներ հայտնաբերելու դեպքում ստուգման ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում,  կազմվելու է ստուգման ակտի նախագիծ, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվելու է ստուգվող անձին։ Այն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հնարավոր կլինի ստուգման ակտի նախագծի վերաբերյալ ներկայացնել առարկություններ, պարզաբանումներ։ Կարգավորումը նպատակ ունի ապահովել գործընթացի առավել հստակ ընթացք, ինչպես նաև ապահովել տնտեսվարողի իրավունքի իրացումը՝ ներկայացնելու իր դիրքորոշումը մինչև վերջնական որոշման կայացումը։

Ստուգմանն առնչվող բոլոր որոշումները՝ մեկ փաստաթղթում
Մաքսային ստուգումների արդյունքների հիման վրա կայացվող որոշումների տեսակները հստակ սահմանվելու  և ներառվելու են ստուգման ակտում։ Նախկինում նման որոշումները կարող էին կազմվել առանձին՝ ստուգման ակտից անկախ, ինչը բարդացնում էր ստուգման գործընթացը։Փոփոխության նպատակն է պարզեցնել վարչարարությունը և բարձրացնել գործընթացների արդյունավետությունը։

Կրկնվող անվտանգության պահանջների վերացում
Մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող որոշ տնտեսվարողների համար (ժամանակավոր պահպանության, մաքսային, ազատ պահեստներ, անմաքս առևտրի խանութներ) վերացվելու են կրկնվող պահանջները։ Նախկինում, միաժամանակ, պարտադիր էր, ինչպես պահնորդաազդանշանային անվտանգության համակարգերի ապահովումը, այնպես էլ՝ անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը, ինչը գործնականում կրկնում էր նույն պահանջը։ Փոփոխությամբ կարգավորումները պարզեցվելու են, ավելորդ վարչարարական պահանջներն էլ վերացվելու են։

Պատասխանատվության նոր կարգավորումներ
Մաքսային ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքում կազմակերպությունների համար սահմանվելու է պատասխանատվություն՝ նախատեսելով տուգանք՝ չհաշվարկված կամ պակաս հաշվարկված պարտավորությունների 20 տոկոսի չափով, իսկ պայմանական բացթողնման պայմանների խախտման դեպքում՝ 50 տոկոսի չափով։ Միաժամանակ վերանայվելու է տույժերի դրույքաչափը՝ 0.04 տոկոսից բարձրանալով մինչև 0.075 տոկոս՝ ապահովելով համապատասխանեցում ՀՀ հարկային օրենսդրությանը։ Ֆիզիկական անձանց համար նախատեսվում է առանձին կարգավորում՝ հաշվարկման գործընթացը պարզեցնելու նպատակով։ Փոփոխությունները միտված են իրավախախտումների կանխարգելմանը, պատասխանատվության մեխանիզմների հստակեցմանը և մաքսային պարտավորությունների պատշաճ կատարման խթանմանը։

Իրազեկման թերթիկն այստեղ։