Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հարեվաններ

Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-ից 25-ը աշխատանքային այցով կլինի Լեհաստանում: Գդանսկում նա կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին։ Միջազգային այդ հանդիպմանը քննարկվում են Ուկրաինայում պատերազմի հետևանքները վերացնելուն, երկրի տնտեսությունը վերականգնելուն ուղղված հարցեր։

Ուկրաինայի վերականգնման հարցերի քննարկումն այս անգամ էլ տեղի կունենա ռուս-ուկրաինական փոխադարձ ակտիվ հարվածներին զուգահեռ։ Ռուսական կողմը հաղորդում է, որ ուկրաինացիները հարվածել են Կերչի նավթաբազային։ Միջազգային մամուլն էլ մտահոգություն է հայտնում Զապորոժիեի ատոմակայանի վրա ռուսական հարվածի առնչությամբ։

Հունիսի 23-ի գիշերը ռուսական զինուժը հարվածել է Զապորոժիեին։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝  վիրավորվել է երկու մարդ, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ՝ բնակելի շենքեր, օժանդակ շինություններ և բենզալցակայան։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ գիշերը երկու հրթիռ է ընկել քաղաքի Սլոբիդսկի շրջանի վրա: Տերեխովը նախապես տեղեկացրել էր, որ ռուսական հարձակողական անօդաչուների խումբ է շարժվում քաղաքի ուղղությամբ։ Կարճ ժամանակ անց Կիևսկի շրջանում հայտնաբերվել է ռուսական «Մոլնիյա» անօդաչու:

Հունիսի 22-ին ՄԱԿ անվտանգության խորհուրդը Ուկրաինայի խնդրանքով արտակարգ նիստ էր գումարել՝ հունիսի 15-ի գիշերը ռուսական հարձակմանն արձագանքելու համար։ Այդ հարձակման ժամանակ վնասել էր Կիև-Պեչորյան մայրավանքը։

ՄԱԿ Մերձավոր Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գլխավոր քարտուղարի օգնական Մոհամեդ Խալեդ Խիարին անհանգստություն է հայտնել Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ հարվածների փաստով․

«Վերջին շաբաթներին Զապորոժիեի ատոմակայանի մոտ ռազմական ակտիվության աճը շարունակում է լուրջ մտահոգություն առաջացնել։ ԱԷՄԳ-ն պահպանում է ներկայությունը Ուկրաինայի բոլոր միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանում՝ ապահովելու միջուկային անվտանգությունը»։

ՄԱԿ ԱԽ նիստում արձանագրվել է, որ այս տարվա մայիսին՝ 2022 թվականից ի վեր, Ուկրաինայի քաղաքացիական բնակչության ուղղությամբ ամենահուժկու հարվածներն են գրանցվել։

«Անցյալ ամիս Ուկրաինայում զոհվել է առնվազն 274 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 1․763-ը։ Սա 2022 թվականի ապրիլից ի վեր մահացածների և վիրավորների ամսական ամենաբարձր թիվն է։ Մենք նաև մտահոգված ենք Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիական բնակչության վրա պատերազմի աճող ազդեցությամբ։ Միայն այսօր, ըստ տեղեկությունների, երեք մարդ վիրավորվել է Վորոնեժ քաղաքում արտադրական գործարանի վրա հրթիռային հարվածից»։

Ռուսական կողմն էլ հաղորդում է, որ ուկրաինական անօդաչուները հարվածել են Կերչի նավթաբազային և ՋԷԿ-ին, «Կովկաս» նավահանգստին ու Ղրիմի արևելքում գտնվող խոշոր ենթակայանի։

Ուկրաինայի զինուժն էլ տեղեկացնում է, որ Ռուսաստանի Վորոնեժի մարզում հարվածել են հրթիռային պահեստամասերի արտադրամասի։ Վորոնեժի նահանգապետի խոսքով՝ հինգ մարդ է սպանվել, կան տասնյակ վիրավորներ։

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Աննա Եվստիգնեևան իր հերթին անհանգստություն է հայտնել ուկրաինական անօդաչուների հարվածների առնչությամբ՝

«Անօդաչու սարքերը տնտեսությունը զարգացնելու կամ ենթակառուցվածքները վերականգնելու կամ էլ մարդասիրական հարցերը լուծելու համար չեն․ դրանք արտադրվում են ռուս խաղաղ բնակիչներին սպանելու և ռազմական գործողությունները շարունակելու համար։ Դիմում եմ այստեղ ներկա եվրոպացի պատվիարակներին․ այս ամենից հետո, կարծում եք, որ բարոյական իրավունք ունե՞ք խոսելու խաղաղության մասին։ Կարծում եք, որ կարող եք մրցե՞լ հակամարտության կարգավորման միջնորդի դերի համար»։

Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկն էլ հակադարձել է՝ շեշտելով, որ իրենք չեն թիրախավորում քաղաքացիական անձանց կամ օբյեկտների.

«Ես կցանկանայի ընդգծել, որ Ուկրաինան և մեր զինված ուժերը հարգում են միջազգային մարդասիրական իրավունքը։ Այն մեզ համար Աստվածաշունչ է։ Եվ մեր զորքերը երբեք, երբեք չեն հարձակվում քաղաքացիական անձանց վրա։ Մենք պահպանել ենք քաղաքացիական և ռազմական օբյեկտների միջև տարբերակման սկզբունքը»։

Ուկրաինական կողմը ավելի ուշ պարզաբանել է, որ գործարանը, որին հարվածել են, «Իսկանդեր» հրթիռային համակարգերի պահեստամասեր էր արտադրում։