Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան

Ընտրախախտումների՝ նախաքննության շրջանում գտնվող գործերը աստիճանաբար ուղարկվում են դատարան։ Այդպիսի առաջին վարույթների մասին հաղորդել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Թեև այդ կառույցում ընտրախախտումների հետ կապված 100-ից ավելի գործ էր հարուցվել, դրանցից դեռ 17-ի նախաքննությունն է ավարտվել։ Ընտրակեղծիքների մասին պարբերաբար հաղորդում են նաև այլ կառույցները՝ Դատախազությունը, Քննչական կոմիտեն, Ներքին գործերի նախարարությունը։

Իրավապահները հայտարարում են, որ բացի բացահայտումներից և ուղիղ մեղավորներից, փորձելու են հասկանալ, թե կոնկրետ որտեղից և ով է ֆինանսավորել այդ ամենը։

Ընտրական հանցագործություններին առնչվող 17 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն հանձնել է դատարան։ 100-ից ավելի գործ հակակոռուպցիոնում դեռ քննվում է։ Այս կառույցում դեռևս փետրվարի 7-ից է ձևավորվել համապատասխան ստորաբաժանումը, որը հաջորդող ամիսներին պետք է զբաղվեր ընտրական կոռուպցիոն գործերի ուսումնասիրությամբ։ Գրեթե ամեն օր հրապարակվող գաղտնալսված հեռախոսազանգերի ձայնագրություններն արվել են փետրվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում։ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ կոմիտեն չի գաղտնալսում բոլոր քաղաքացիներին․ 

«Դա ֆիզիկապես նաև անհնար է։ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի օպերատիվ աշխատակիցներ, ովքեր հանրապետության տարբեր շրջաններից ստանում են օպերատիվ տվյալներ ենթադրյալ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վերաբերյալ։ Այդ տվյալները զեկուցում են վերադասության կարգով և, ըստ վերադասության, արդեն որոշվում է, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն, որպեսզի ստուգվեն տվյալները։ Օրենքը մեզ թույլ է տալիս, որ մենք իրականացնենք նաև գաղտնի միջոցառումներ, ինչպիսիք են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ներքին դիտումը, արտաքին դիտումը։

Այդ հրապարակված ձայնագրությունները, որ լսում եք, մենք չունենք որևէ դեպք, որտեղ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն կամ որևէ այլ իրավապահ մարմին իրականացրել է գաղտնալսում»։

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը նաև հավաստիացնում է, որ իրենց կառույցում հարուցված գործերով հարցաքննված հարյուրավոր մարդկանցից որևէ մեկը չի հերքել փաստերը և չի պնդել, որ ձայնագրությունները կեղծված են կամ համատեքստից կտրված։ Մինչդեռ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այլ պնդումներ է անում․

«Ընդամենը շինծու գործեր, և բոլոր գործերը կապ չունեն ընտրակաշառքի հետ։ Քյաբաբ հյուրասիրել իրար, դա չի կարող համարվել ընտրակաշառք, երբ փեսան աներոջը քյաբաբի է հրավիրում։ Այսինքն, բոլոր գործերը նման են այդ քյաբաբի գործերին։ Չկա մի դեպք, որ դատարանը որոշել է, որ գոյություն ունի ընտրակաշառք, այս ուժը 1 դոլար ընտրակաշառք է տվել»։

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննության ավարտից հետո դատարան ուղարկված 17 քրեական վարույթով հիշատակվում են հիմնականում հենց «Ուժեղ Հայաստան» կուսակցության թույլ տված ընտրախախտումները, որոնց հիմքում են Արարատի և Սյունիքի մարզերում, Ստեփանավան և Մեծամոր քաղաքներում, ինչպես նաև Երևանի Ավան և Աջափնյակ համայնքներում արձանագրված դրվագները։

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանի ներկայացմամբ՝ իրավապահ համակարգը փորձում է ավելի խորքային հարցերի պատասխանները գտնել․

«Բնականաբար, ցանկացած քրեական վարույթով քննության առարկա է դառնալու նաև այն հարցը, թե այդ ֆինանսավորումը որտեղից է ստացվել, և այդ ուղղությամբ մենք ունենք մի շարք գործողություններ, որոնք կատարել ենք և շարունակում ենք կատարել, և հուսամ մենք այս մասով ևս կունենանք նոր բացահայտումներ»։

Այս մասով որոշակի բացահայտում ունի Ներքին գործերի նախարարությունը։ Գերատեսչությունը հաղորդում է, որ հունիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Նախապես օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ հայ-վրացական սահմանային անցակետից Վանաձոր ուղևորվող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները ընտրակաշառքի համար նախատեսված գումար են տեղափոխում Հայաստան։ Փամբակ գուղի տարածքում կանգնեցված ավտոմեքենայի 9 ուղևորներից յուրաքանչյուրն ու վարորդը ներկայացրել են իրենց մոտ առկա 730 հազարական ռուսական ռուբլի՝ ընդհանուր 7 մլն 300 հազար ռուբլի գումար։

Մեկ այլ նոր բացահայտման մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Աշոտ Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ընտրակաշառք տալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Ըստ ՔԿ-ի՝ նա մի խումբ անձանց հետ Արտաշատի 100-ից ավելի ընտրողների 100 հազարից 500 հազար դրամի չափով ընտրակաշառք է տվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Ընտրակեղծիքներում ներգրաված ուժերի մասին խոսելիս Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանն ընդգծում է․

«Հիմնականում գիտեք, մենք ո՞ր ուժերի հետ կապված ենք ընտրակաշառքի սխեմաներ բացահայտել։ Ձեր մոտ հարց չի՞ առաջանում` բա ինչո՞ւ այս դեպքում մյուս 15 ուժերի կամ չգիտեմ, 16 ուժերի հետ կապված որևէ բացահայտում չունենք։ Չունենք, որովհետև դուք ինքներդ չեք ստանում նաև այդ տվյալները։ Երեք ուժերի մասին է խոսքը` «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստան» դաշինք»։

Վարչական ռեսուրսի օգտագործման և կեղծիքների մասին ընդդիմության մեղադրանքներին  իշխանական թևից պատասխանում է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Ալխաս Ղազարյանը․

«Իհարկե, ընդդիմադիր դաշտը ունի իր կարծիքները այս ամենի վերաբերյալ և ընտրակեղծարարության մասին է խոսում, դիմելու են Սահմանադրական դատարան և այլն։ Բայց ես կարծում եմ` այս պրոցեսները ավարտելուց հետո, այնուամենայնիվ, բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընդհանուր առմամբ, ընտրությունները անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով։ Այլ է հարցը, թե մինչև ընտրությունները ինչպիսի մեծ սխեմաներ են օգտագործվել ընտրությունները հնարավորինս դելեգիտիմացնելու, ինչպես նաև ընտրակաշառքների, մարդկանց բերելու, ուղղորդված ընտրություն կազմակերպելու ուղղությամբ, որը բացառապես արել է հենց ընդդիմադիր դաշտը և ոչ թե իշխանական կողմը։ Եթե հանկարծ լիներ ինչ-որ մի փոքր ընտրակեղծարարության հիմք իշխանության կողմից կամ ընտրությունների հետ կապված, վստահ եղեք, հիմա հրապարակները լցված կլինեին մարդկանցով, ովքեր կպայքարեին իրենց քվեի համար»։

Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավարի  կողմից բարեգործության կատարելու մասին ահազանգերին, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի գնահատականներով՝ օրենքի խախտման հատկանիշներ չեն արձանագրվել և հիմքեր չկան իրավական քայլեր նախաձեռնելու համար։

armradio.am