Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոն Արաղչին կայցելի Պակիստան 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր Հովհաննիսյան Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT

Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափՊուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասինՆիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվիԱդրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոնԱրաղչին կայցելի Պակիստան4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրըՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր ՀովհաննիսյանՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄՓրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհըԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել ենԼիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՍյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումըՎահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»
Հայաստան

Մեր տնտեսությունը ադապտացիայի բավական լավ տեմպեր է ցույց տալիս, և մենք ուզում ենք դա քաջալերել. Փաշինյան

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցին:

«Նախագծի մշակումը և ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսվարողների համար «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով լրացուցիչ արտոնություն տրամադրելու անհրաժեշտությամբ»,- նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր, և 91.5 հա տարածքում ջերմատնային տնտեսություններ են հիմնվել կամ հիմնվում, դրանցից 34.5 հա-ն արդեն իսկ հիմնվել է, և այս տարի արտադրանք է թողարկել:

«Նախագծով առաջարկվում է, որ այս 34.5 հա-ի համար ծրագրի շրջանակում այդ ջերմատների շահառուների համար մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն իրականացրած մոնիթորինգի արդյունքներով, եթե ջերմատունը կառուցվել է և 2026 թվականի ընթացքում գյուղատնտեսական արտադրանքն արտադրել է, վաճառել է, վարկի մարման համար սահմանված առավելագույն ժամկետը երկարաձգել և սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի տրամադրել լրացուցիչ 6 ամիս վարկի մայր գումարի և տոկոսադրույքի արտոնյալ ժամկետի համար: Սրանք այն ջերմատներն են, որոնց համար արտոնյալ ժամկետն ավարտել է: Իրենք արդեն կառուցել են, ավարտել են, արտադրանք են թողարկում. իրենք և՛ մայր գումար են վճարում, և՛ տոկոսադրույք, որովհետև կան ջերմատնային տնտեսություններ, որոնց տոկոսադրույքն ամբողջությամբ Կառավարությունն է վճարում, կան այնպիսիները, որոնց մի փոքր հատվածը իրենք են վճարում: Մենք առաջարկում ենք, որ իրենք հաջորդ 6 ամսվա համար մայր գումար և տոկոսադրույք չեն վճարի, և այդ բեռը իրենց մասով տեղափոխվում է հաջորդ ժամանակահատված, որպեսզի բայց չծանրաբեռնվի, հաջորդ ժամանակահատվածի համար ևս 6 ամիս վերջից ենք ավելացնում: Այն, ինչ պետք է հաջորդ 6 ամսում վճարեն, կվճարեն ամենավերջում: Կառավարությունը իր պարտավորությունը բանկերի առաջ կշարունակի կատարել: Սահմանված արտոնությունից օգտվելու համար շահառուն կարող է դիմել ֆինանսական կառույցին մինչև այս տարվա սեպտեմբերի մեկը՝ դիմումին կից ներկայացնելով ՊԵԿ կողմից տրամադրված տեղեկանք 2026 թվականի իրացված գյուղատնտեսական արտադրանքի և էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված տեղեկանք մոնիթորինգի արդյունքներով ջերմատունը կառուցած լինելու վերաբերյալ»,- ասաց Պապոյանը:

Նրա խոսքով՝ մոնիթորինգը ցույց է տալիս, որ ընթացիկ իրավիճակում մեր տնտեսությունը ադապտացիայի բավական լավ տեմպեր է արձանագում:

«Մենք ուզում ենք այս և նմանատիպ ծրագրերում այդ ադապտացիան քաջալերել, և նաև մենք շարունակում ենք մոնիթորինգը: Հիմնական լարվածությունները, որ կարող են այս շրջանում լինել, կապված են վարկերի մարման գրաֆիկների հետ: Գործնականում Կառավարությունն ասում է հետևյալը. հարգելի տնտեսվարողներ, առաջիկա 6 ամիսների ընթացքում դուք կարող եք դրա մասին չմտահոգվել, գնացեք, հանգիստ նոր շուկաների հնարավորությունները, որ մենք ձեզ համար բացել ենք, գնացեք այդտեղ հանգիստ նոր շուկաներին հարմարվեք և սկսեք աշխատել արտահանման նոր ուղղություններով: Ես կարծում եմ՝ սա շատ լավ, փայլուն հնարավորություն է մեր տնտեսության համար: Մենք շարունակում ենք տեսնել էլ որտեղ, ինչ հասցեական աջակցություններ կարող ենք անել բոլոր այն դեպքերում, երբ որ մենք կարձանագրենք, որ մարդիկ հանդիպել են օբյեկտիվ խոչընդոտի. երբ որ ապրանքը, արտադրանքը համապատասխանում է ստանդարտին, և ստանդարտին համապատախասխանելու պայմաններում ինքն ունի որոշակի խնդիրներ: Այն ապրանքները, որոնք ստանդարտներին համապատասխանում են, մենք միանշանակ և աներկբա կանգնելու ենք տնտեսվարողների  կողքին, աջակցելու ենք նրանց, և քաջալերելու ենք, որպեսզի նրանք նույն տեմպով շարունակեն աշխատանքը»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գևորգ Պապոյանի խոսքով՝ այն ջերմատներին, որոնց հիմա աջակցում են, փաստացի, իրենց արտադրանքը ոչ միայն ունի միջազգային սերտիֆիկատներ, այլև սա ամբողջապես նույն տեխնոլոգիաներն է, ինչը, օրինակ, Եվրոպական միության զարգացած գյուղատնտեսական երկրներում կարող են ունենալ, նույն որակավորում ունեցող մասնագետներն են, նույն տեխնոլոգիան, նույն մեթոդները, նույն սարքավորումները, բացարձակապես նույնն է:

«Մենք տրանսպորտային որոշակի հեռավորությունների խնդիր ունենք, և դրա պատճառով նաև աջակցության ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի փորձենք այդ ադապտացիան ապահովել»,- ասաց Գևորգ Պապոյանը

Վարչապետն արձագանքեց՝ նշելով, որ իր կարծիքով՝ տրանսպորտային հեռավորության խնդիր էլ չկա:

«Ընդհակառակը՝ մի շարք նոր տրանսպորտային ուղղություններ են բացվել, որոնք Ա կետից Բ կետը ավելի կարճ են հասնում, քան այն, որ մենք նախկինում ունեցել ենք: Աշխարհագրությունը նուրբ գիտություն է, տարբեր հնարավորություններ ունի, դրանք պետք է պարզապես տեսնել: Իհարկե, հընթացս կզբաղվենք նաև ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով»,- նշեց Փաշինյանը: