Սահմանվում է կարևոր կարգավորում. վթարի դեպքում ճանապարհը հնարավոր է փակել առավելագույնը 15 րոպե ժամանակով
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը հայտնեց՝ փոփոխությունների հիմնական նպատակը Երևանում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացումն է, համայնքային իշխանություններին ժամանակակից և արդյունավետ գործիքների տրամադրումը, ինչպես նաև բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը:
Նախագծով առաջարկվում է էապես ընդլայնել համայնքի հնարավորությունները քաղաքային միջավարի կառավարման ոլորտում:
«Այս փոփոխությունները միտված են քաղաքի արտաքին տեսքի բարելավմանը և քաղաքաշինական կարգապահության ամրապնդմանը: Առանձնակի կարևորություն ունեն ինքնակամ շինարարության կանխարգելման և դրանց հետևանքների վերացմանն ուղղված կարգավորումները: Նախագծով հստակեցվում ու պարզեցվում են ինքնակամ կառույցների քանդման և նախկին վիճակի վերականգնման ընթացակարգերը, ինչպես նաև ստեղծվում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ՝ ապօրինի շինարարության դեմ առավել արդյունավետ պայքար իրականացնելու համար»,- հայտնեց Ավետիսյանը:
Կարևոր նորամուծություններ են նաև ավագանուն լիազորությունների տրամադրումը այնպիսի կարգավորումներ մշակելու հարցում, ինչպիսին են կենդանիների պահման, աղմուկի և փոշու սահմանափակման, հեծանիվների, ինքնագլորների շահագործման, արգելափակոցների տեղադրման և այլ ոլորտներում:
«Սահմանվում է նաև կարևոր կարգավորում, որ վթարի դեպքում ճանապարհը հնարավոր է փակել առավելագույնը 15 րոպե ժամանակով»,- տեղեկացրեց ՏԿԵ նախարարի տեղակալը:
Փաթեթով փոփոխություններ են կատարվում շուրջ 24 օրենքներում, որոնք վերաբերում են ՏԻՄ գործունեության գրեթե բոլոր բնագավառներին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը