Կվերանայվի ՔԿՀ-ներում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու համար նախատեսված տուգանքի չափը. նախագիծ
Խորհրդարանը քննարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ՔԿՀ-ներում կալանավորվածներին պահելու վայրերում և ձերբակալված անձանց պահելու վայրերում արգելված առարկաների ներթափանցման դեպքերի կանխարգելման և գործող վարչական պատասխանատվության միջոցների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
«Գործող կարգավորումների փորձը ցույց է տալիս, որ ներկայում նախատեսված վարչական տույժերն ու դրանց չափերը բավարար չափով չեն ապահովում իրավախախտումների կանխարգելումը»,- նշեց նախարարը՝ կարևորելով գործող կարգավորումների վերանայումը:
Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվություն քրեակատարողական հիմնարկի ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցած և օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննում անցած անձի կողմից իր մոտ արգելված առարկա պահելու համար, վերանայել ՔԿՀ-ներում կալանավորվածներին և ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու կամ հանձնելու փորձի համար նախատեսված վարչական տուգանքի չափը, մասնավորապես հիշյալ արարքի համար տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի փոխարեն սահմանել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով, իսկ նույն արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 1 տարվա ընթացքում կրկին կատարելու համար տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի փոխարեն սահմանել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 600-ապատիկի չափով»,- մանրամասնեց արդարադատության նախարարը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր