Գավառի ԲԿ-ում տեղադրվեց ականավոր բժիշկ Ավետիք Բուռնազյանի հուշատախտակը
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բժշկական կենտրոնում տեղադրվեց ականավոր բժիշկ, ռազմական և քաղաքացիական առողջապահության կազմակերպիչ, ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ, սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Ավետիք Իգնատի Բուռնազյանին նվիրված հուշատախտակը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշատախտակի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարարության «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի» տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարի՝ միջուկային բժշկության գծով խորհրդատու Արմինե Բադեյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների տնօրեններ, Գավառի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։
Նախաձեռնությունը կյանքի էր կոչվել Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի և Գավառի բժշկական կենտրոնի համատեղ ջանքերով։
Բացման արարողությունն ուղեկցվեց Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի օրհնության խոսքով, իսկ հուշատախտակի բացումը կատարեցին Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանն ու Ավետիք Բուռնազյանի ազգակից Վարդան Բուռնազյանը։
Գավառի ԲԿ դահլիճում հրավիրված ցերեկույթի մասնակիցները դիտեցին Ավետիք Բուռնազյանի կյանքի ու գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել էր «Քյավառ» հեռուստաընկերության կողմից։
Ավետիք Բուռնազյանի թողած գիտական ժառանգության, մարդկային մեծագույն արժանիքների մասին խոսեցին տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ԱԷԿ-ի նախկին աշխատակից Վարդան Բուռնազյանը, ՀՀ Ան «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի» տնօրեն Արմինե Բադեյանը, Գավառի Բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը։
Բանախոսները շեշտեցին, որ համաշխարհային գիտության մեջ մեծ անուն ու դերակատարում ունեցող Ավետիք Բուռնազյանի անունը վեհորեն է հնչում ոչ միայն իր ծննդավայր Գավառ քաղաքում, այլ յուրաքանչյուր հայ մարդու սրտում ու հոգում, իսկ նրա թողած գիտական ժառանգությունն այսօր ծառայում է մոլորակի մարդկության բարօրությանը։
Գեղարվեստական կատարումներով միջոցառումը զարդարեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ Լիլիա Հովհաննիսյանը և Գրիգոր Բալագոզյանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը