Իրանցի պատգամավորն անդրադարձել է ամերիկյան CNN-ի վերջին աղմկահարույց բացահայտմանը, ըստ որի՝ Իրանի դեմ պատերազմի ժամանակ Իսրայելը գաղտնի զորքեր՝ հատուկ ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում՝ Իրանի հյուսիսային սահմանին հարակից մի քանի դիրքերում, որոնցից ամենամոտը՝ իրանական Թավրիզ քաղաքից ընդամենը մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա։ Իսրայելական ուժեը՝ այդ թվում հատուկ նշանակության զորքեր, ռազմական ուղղաթիռներ և «Մոսադ»-ի անձնակազմ, Ադրբեջանի տարածքից հետախուզություն, դրոնային գործողություններ են իրականացրել և գաղտնալսող սարքել տեղադրել Իրանի հյուսիսային բնակավայրերում։ Ադրբեջանի տարածքից իրականացված հիմնական գործողություններից մեկը եղել է մարտի 4-ին Իսլամական հեղափոխոության պահապանների կորպուսի հետախուզության հատուկ գործողությունների ստորաբաժանման ղեկավար Ռահման Մողադդամի սպանությունը։
Զոհրեվանդը հայտարարել է, որ Իրանի վրա իսրայելական հարձակումների հիմնական մասը հենց Ադրբեջանի տարածքից է իրականացվել։
«Հիմա Լեռնային Ղարաբաղում թե՛ Թուրքիան է տեղակայել իր ռազմական ուժերը, թե՛ Իսրայելը։ Բաքվի հյուսիսում գտնվող ռազմական օդանավակայանը տվել են նրանց, և ոչ ոք չի կարող դրանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվել։ Նրանք այնտեղ մշտապես զորքեր, տեխնիկա են բերում, աշխատանքներ են անում։ Մենք, իհարկե, գիտենք դա, սակայն կառավարությունը չի արձագանքում: Ուզում եմ ասել՝ սա պատերազմ է սիոնիզմի դեմ։ Այն նույն նկարագիրը, որն ունի Բեն Զայեդը (Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը – խմբ.), ունի նաև Ալիևը. եթե ավելի վատը չլինի, հաստատ Բեն Զայեդից լավը չէ։ Նրանք սիոնիստների հետ պայմանավորվածության մեջ են, և մենք պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք։ Մենք գիտեինք, որ Էմիրությունները երկրորդ Իսրայելն է, բայց քանի դեռ չէին հարձակվել մեզ վրա, նրանց դեմ ոչինչ չարեցինք։ Քուվեյթն էլ գիտեինք, Ադրբեջանն էլ գիտենք»,- ասել է իրանցի պատգամավորը։
Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի, հողին կհավասարեցվի Իրանի կողմից։
«Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության) վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ այնպես կտանք նրանց գլխին, որ էլ վեր չկենա։ Բաքուն չգիտի, որ կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը