Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը թույլ կտա «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանին» 2026/2027 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի ավագ դասարաններում շարունակել «Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա (IBDP)» ծրագիրը՝ անգլերենով:
Նշենք, որ «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում 2025–2026 ուսումնական տարվա դրությամբ սովորում է ընդհանուր առմամբ 1392 սովորող, որոնցից 410 աշակերտ սովորում է ավագ դպրոցում։ Նրանցից Միջազգային Բակալավրիատի Դիպլոմա ծրագրի (IBDP) սովորող է հանդիսանում 81-ը, թեկնածու սովորող 60-ը, ավարտում են՝ 37-ը, իսկ 2026-2027 ուսումնական տարում՝ Միջազգային Բակալավրիատի Դիպլոմա ծրագրի (IBDP) 104 սովորող:
Դպրոցի սովորողներն ունեն հաջողություններ մասնակցելով տարբեր մրցույթների, (դպրոցական առարկայական օլիմպիադաներ, Միջազգային օլիմպիադաների մաթեմատիկա, անգլերեն առարկաներից, որի արդյունքում արձանագրել են լավագույն ցուցանիշներ:
Միջազգային բակալավրիատի Դիպլոմա ծրագիրը (ՄԲԴԾ) միջազգայնորեն ճանաչված, երկամյա կրթական ծրագիր է: Այն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Միջազգային բակալավրիատի կազմակերպության (IBO) կողմից հավատարմագրված կրթական հաստատություններում՝ նաև «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ում:
Քանի որ «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը չի իրականացվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, որոշման ընդունումը բյուջեում ծախսերի ավելացում չի առաջացնի։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը