Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Նոր սահմանափակումներ են առաջարկվում. 70 տարեկանը լրացած մարդկանց կարգելվի շահումով խաղեր խաղալ

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Խաղային գործունեության կարգավորման մասին», շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների ու վիճակախաղերի մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը:

Ինչպես նշվում է քննարկման ընթացքում, նախագծերի փաթեթի շուրջ կառավարության և ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ կայացած մանրամասն հանդիպումների արդյունքում բերվել է վերջնական կոնսենսուսի, և առաջարկների ու դիտարկումների մասով տարաձայնություններ չկան։

Զեկուցող Հայկ Սարգսյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է սահմանափակումներ մտցնել, որպեսզի մի շարք քաղաքացիներ և պաշտոն զբաղեցնող անձինք չկարողանան մասնակցել խաղային գործունեությանը՝ խաղալ ինտերնետ շահումով խաղեր կամ վիճակախաղեր։ Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի քանի լրացումներ. մասնավորապես, արգելք է սահմանվել 70 տարին լրացած քաղաքացիների համար, որպեսզի նրանք չկարողանան մասնակցել բարձր ռիսկային խաղերին (մինչ այս արգելք կար մինչև 21 տարեկան անձանց մասով):

Սահմանափակումներ են մտցվել նաև այն պաշտոնատար անձանց համար, ում ֆինանսավորումը տրամադրվում է պետական կամ համայնքային բյուջեներից: Խաղերին մասնակցությունն արգելվում է պետական, համայնքային ծառայության և հանրային պաշտոն զբաղեցնողներին, հանրային իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարողներին, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ու պետության կողմից հիմնադրված հիմնարկների աշխատողներին, 50% և ավել պետական մասնակցությամբ ընկերությունների, ինչպես նաև Կենտրոնական բանկի աշխատակիցներին։

Հստակեցվել է նաև ինտերակտիվ հարթակներում ինքնաարգելափակման կոճակի աշխատանքը: Կազմակերպիչը պարտավոր է իր կայքի և բջջային հավելվածի յուրաքանչյուր էջում ապահովել «ինքնաարգելափակում» անվանմամբ կոճակի մշտական, տեսանելի ու հասանելի առկայությունը, որը պետք է զբաղեցնի էջի տեսանելի հատվածի առնվազն 5%-ը կամ համապատասխանի Կառավարության սահմանած չափանիշներին՝ առանց հավելյալ որոնման կամ էջափոխման անհրաժեշտության: Կոճակի հարևանությամբ պարտադիր պետք է ցուցադրվի տվյալ պահին միասնական համակարգում գրանցված ինքնաարգելափակված անձանց ընդհանուր թիվը։

Կոճակն ակտիվացնելուց հետո քաղաքացուն պետք է ցուցադրվի բացառապես մեկ հաստատման պատուհան՝ «Դուք հաստատում եք, որ ցանկանում եք ինքնաարգելափակվել ձեր խաղեր մասնակցելու իրավունքը» բովանդակությամբ և երկու ընտրությամբ՝ «հաստատում եմ» և «չեմ հաստատում»։ Հաստատելու պահից դիմումը համարվում է ընդունված, և կազմակերպիչը պարտավոր է առավելագույնը 1 րոպեի ընթացքում դադարեցնել անձի մասնակցությունը խաղերին: Այս քայլից հետո արգելվում է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, լուսանկարներ կամ տեսագրություններ (բացառությամբ օրենքով պարտադիր նույնականացման բացակայող տվյալների):

Օպերատորին արգելվում է կիրառել սպասման ժամանակահատված, մտածելու ժամանակ կամ հետաձգում, ցուցադրել լրացուցիչ պատուհաններ, գովազդային նյութեր, բոնուսներ և խրախուսող առաջարկներ: Արգելվում է նաև ուղղակի կամ անուղղակի կերպով՝ հեռախոսազանգերի, հաղորդագրությունների (SMS), էլեկտրոնային փոստի, փուշ-ծանուցումների կամ սոցիալական ցանցերի միջոցով ուղարկել խաղերի մասնակցությունը խթանող նյութեր:

Ինքնաարգելափակման կոճակը կիրառելուց հետո կազմակերպիչը պարտավոր է դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայության համարանիշը, դիմումի օրն ու ժամը անհապաղ փոխանցել օպերատորին, իսկ մինչև դրա գործարկումը՝ լիազոր մարմնին, որպեսզի տվյալները փոխանցվեն մյուս խաղային օրերատորներին՝ անձի մասնակցությունը բոլոր տեղերում արգելափակելու համար: Հայկ Սարգսյանը նշեց, որ կառավարության ներկայացրած բոլոր առաջարկներն ընդունվել են, և կոչ արեց կողմ քվեարկել նախագծին: