Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Փաշինյան

Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ «բռնված» ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում, գործադիր մարմնի անդամների հետ առաջիկա ծրագրերն ու քայլերը քննարկելիս ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եթե սրա համար անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական-ինստիտուցիոնալ փոփոխություններ, այդ փոփոխություններն անհրաժեշտ են հիմա, անհապաղ ձևով անել, բայց ես չեմ կարծում, թե դրա համար պետք են փոփոխություններ: Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտակաշառք վերցնելու կամ տալու մեջ «բռնվել» են, մինչև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփման օրը լինեն բանտում: Սա երկրի անվտանգության և ժողովրդավարության անվտանգության հարց է։ Առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկան, մեր ժողովուրդը և նրա ազատ կամքը և նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը»,-նշել է Փաշինյանը:

Միաժամանակ վարչապետը մտահոգություն է հայտնել, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ է ձևավորված. երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այդ պրակտիկան պետք է արմատապես փոխվի և մեխանիզմներ մշակվեն ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար. «։

Այնուհետև վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է ակտիվ աշխատել, ամփոփել նախորդող շրջանում արվածը և պլանավորել առաջիկա անելիքները մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։ Վարչապետը կարևորել է, մասնավորապես՝ ճանապարհաշինության, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շարունակականության ապահովումը։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել երեխաներին տրված խոստումների իրականացմանը՝ դպրոցների, մարզադպրոցների, արվեստի դպրոցների, խաղահրապարակների հետ կապված։

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում իրականացվող ծրագրերից առանձնացրել է TRIPP նախագծի իրագործումը և նշել, որ պետք է հնարավորինս արագ ապահովել նախագծի վերաբերյալ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրած համաձայնագրի վավերացման ընթացակարգը։ Անդրադարձ է կատարվել նաև, մասնավորապես՝ Ախուրիկ-Գյումրի հատվածի երկաթուղու վերականգնման ու նախագծման հայտարարված մրցույթին, ջրամբարների նախագծերին, Երասխի հատվածում երկաթգծի կայարանի նորոգմանը, Հյուսիս-հարավի շինարարությանը, առաջիկայում մեկնարկելիք Քաջարանի թունելի շինարարությանը, որին կհաջորդի Բարգուշատի թունելի շինարարությունը, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի գործընկերների հետ։

«Ես մեր ֆինանսական հնարավորությունների հետ կապված մտավախություն չունեմ, որովհետև առաջիկայում ակնհայտորեն և անկասկած Հայաստանում մեծ ներդրումային ակտիվություն է լինելու։ TRIPP նախագիծը միլիարդանոց ծրագիր է, որն իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների ներհոսք։ Մենք այստեղ պետք է ավելի վստահ լինենք։ Ընդ որում, նախորդող շրջանի մեր փորձը ի՞նչ է ցույց տվել, որ փողը կարևորը չի, կարևորը բովանդակությունն է: Երբ մենք գիտենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում, այսինքն՝ որոշված է մեզ անհրաժեշտ բովանդակությունը, փողի հարցը միշտ էլ լուծելի է»,- ասել է երկրի ղեկավարը։

Հաջորդ ուղղությունը, ըստ վարչապետի, ամեն բնակավայրում 3 առաջնահերթ խնդիրների վերաբերյալ որոշում ընդունելն է։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որ այդ հարցը վարչական ղեկավարները քննարկեն բնակիչների հետ։ Վարչապետը տեղեկացրել է, որ այդ նպատակով ամառվա ընթացքում պլանավորում է բոլոր մարզերում իրականացնել աշխատանքային քննարկումներ՝ թեմաների հետ առնչվող Կառավարության անդամների, մարզպետների, համայնքների վարչական ղեկավարների մասնակցությամբ։ «Մեզ հիմա հարկավոր է, որպեսզի այդ խորհրդակցությունների արդյունքում իրար հետ որոշենք յուրաքանչյուր բնակավայրի այն երեք առաջնահերթ խնդիրները, որոնք առաջիկայում պետք է լուծենք, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերի մեխանիզմով և այդպես շարունակ»,— ասել է Նիկոլ Փաշինյանը և ուրախությամբ հավելել, որ այս տարի գրեթե բոլոր համայնքները ներկայացրել են այնքան սուբվենցիոն ծրագիր, ինչքան նախորդ 8 տարիների ընթացքում են իրականացրել։

Վարչապետը նախատեսվող բոլոր այդ ծրագրերն իրականացնելու համար մեկ անգամ ևս կարևորել է քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոններ պահանջելը. «Մենք պետք է նաև դրանով որոշակի քաղաքականություն վարենք, և մեր բնակիչները, քաղաքացիներն այս շրջապտույտի էությունը պետք է հասկանան, թե ոնց է աշխատում պետությունը։ Այսինքն` հարկեր են գեներացվում, բյուջե է գալիս, բյուջեից հետ է գնում, դառնում է փողոց, լուսավորություն, դպրոց, մանկապարտեզ»։

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև բիզնես միջավայրի բարելավմանը, միկրոբիզնեսի ոլորտում նախատեսվող բարեփոխումներին և, մասնավորապես, ընդգծել. «Մենք շատ մեծ արտոնյալ դաշտ ենք ստեղծում, բայց պետք է նաև մեխանիզմներ ստեղծենք, որ այդ արտոնյալ դաշտը չչարաշահվի, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ սովորաբար արտոնյալ դաշտերը չարաշահվում են, և մենք մեր նպատակից շեղվում ենք իրականում՝ ուզում ենք օգնել, աջակցել փոքր բիզնեսին, բայց պարզվում է, որ այդտեղ տեղավորվում և ուղղակի այդ արտոնությունը չարաշահում են»։

Վարչապետն առաջիկա 5 տարիների առաջնահերթություններից է համարել հանրապետությունում ջրային ոլորտի կագավորումը և այդ համատեքստում ընդգծել «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ աշխատանքն ու ներդրումների ուղղությունները որոշելու կարևորությունը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կոշտ թափոնների կառավարման նոր համակարգի ներդրմանը, էներգետիկ վերափոխման թեմային, որը վերաբերում է էներգիայի ստեղծման և օգտագործման նոր ձևերին, պետական բյուջեի եկամուտների հավաքագրմանը և այլն։

Երկրի ղեկավարը ներկայացված ոլորտային հարցերի վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ և կարևորել բոլոր ուղղություններով առաջիկա անելիքների պլանի մշակումը և հստակ ժամկետների սահմանումը։