Մենք հենց այնպես զենք չենք գնում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:
Մենք հենց այնպես զենք չենք գնում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:
«Մենք գնահատում ենք բոլոր պարամետրերը, չափորոշիչները, այդ զենքը մենք կարո՞ղ ենք ինտեգրել մեր սպառազինությանը, տեխնիկային։ Մենք ունա՞կ ենք դա սովորելու, մեր զորքը ունա՞կ կլինի դա կիրառելու, ինչպե՞ս ենք դա ինտեգրելու ընդհանուր համակարգում, մենք ինչպե՞ս ենք դա կառավարելու ընդհանուր ավտոմատացված համակարգում»,- ասել է նա։
Գեներալ-լեյտենանտը նշել է, որ պատերազմից պետք էր վերականգնել կորուստները, ձեռք բերել նոր տեխնիկա, սպառազինություն։
«Բանակը պետք է իր ողնաշարը ուղղեր, եւ մենք ուղղել ենք այդ ողնաշարը մեր քրտնաջան աշխատանքի արդյունքում։ Մեր պաշտպանության նախարարի ամենօրյա գիշեր-ցերեկ աշխատանքի արդյունքում, իր պահանջկոտությամբ, մեր աշխատանքով մենք կարողացել ենք ուղղվել եւ մեր հասարակությանը մատուցել այն, ինչը մենք կատարել ենք»,- ասել է ԶՈւ ԳՇ պետը։
Ըստ նրա՝ այսօր առաջնակարգ տեղ է զբաղեցնում հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգը։ Էդվարդ Ասրյանը պնդել է, որ այսօր Հայաստանի հակադրոնային համակարգը, հակաօդային պաշտպանության համակարգը, հակահրթիռային պաշտպանության համակարգն ավելի լավ վիճակում են, քան՝ 2018-ից առաջ։
«Հայաստանի Հանրապետության հակաօդային, հակահրթիռային ու հակադրոնային համակարգերը պետք է հույսերը դնեն իրենց վրա։ Ոււրիշ ոչ մեկի վրա հույս չպետք է դնենք։ Մենք պետք է այնպես ուժեղանանք, որ մենք ինքնուրույն մեր Հայաստանի Հանրապետության տարածքում կարողանանք մեր առջեւ դրված խնդիրները կատարել»,- ասել է նա։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը