Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոն Արաղչին կայցելի Պակիստան 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր Հովհաննիսյան Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT

Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափՊուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասինՆիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվիԱդրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոնԱրաղչին կայցելի Պակիստան4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրըՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր ՀովհաննիսյանՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄՓրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհըԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել ենԼիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՍյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումըՎահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»
Հայաստան

Պաշտպանի աշխատակազմում ընտրողի ընտրելու իրավունքի իրացման ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացվել է 112 հեռախոսազանգ

Հունիսի 7-ին՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է վաղ առավոտից՝ իրականացնելով ընտրական գործընթացի շրջանակում ՄԻՊ մանդատին վերաբերելի՝ ընտրելու իրավունքի իրացմանն առնչվող հարցերի մշտադիտարկում ու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներ:
 
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այդ նպատակով Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հասցեագրված դիմում-բողոքներին արագ արձագանքում, քննարկում, հասցեագրում իրավասու մարմիններին՝ ընտրողների ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխավորման նպատակով:
 
Օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմում ընտրողի ընտրելու իրավունքի իրացման ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացվել է 112 հեռախոսազանգ։
 
Խնդիրների մի մասը չի վերաբերել ՄԻՊ մանդատին և փոխանցվել է իրավասու մարմիններին, մի մասն էլ վերաբերել է համակարգային բնույթ ունեցող օրենսդրական հարցերի, որոնք արագ արձագանքման ձևաչափով միջամտություն չեն ենթադրում։ ՄԻՊ մանդատին վերաբերելի 65 խնդրահարույց իրավիճակ Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ Բազմաթիվ քաղաքացիների ՄԻՊ աշխատակազմն աջակցել է՝ տրամադրելով խորհրդատվություն ընտրական իրավունքի իրացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ։
 
Մարդու իրավունքների պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 510 հրապարակում։
 
Պաշտպանի աշխատակազմում ստացված ահազանգերը, ինչպես նաև ընտրական իրավունքի իրացմանն առնչվող խորհրդատվությունների հայցումները, հիմնականում, վերաբերել են ընտրողներին իրենց տեղամասային կենտրոնների մասին չծանուցելուն, տեղամասային ընտրական հանձնաժողովներ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրացմանը, այլ համայնքի հաշվառում ունեցող կամ որևէ համայնքում հաշվառում չունեցող ընտրողների, տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների ընտրելու իրավունքի իրացմանը, ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող ընտրողի ընտրելու իրավունքի իրացմանը, քվեարկության օրն ընտրողի անձը հաստատող փաստաթղթի հետ կապված խնդիրներին (դեսպանությունում գտնվելը, կորցրած լինելը և այլն), անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում ընտրելու իրավունքի իրացման հնարավորությանը, ընտրական տեղամասերում քվեարկության մատչելիության ապահովմանը, տեխնիկական սարքավորումների կիրառման ընթացքում առաջացած խնդիրներին, շրջիկ արկղի միջոցով քվեարկությանը մասնակցելու հնարավորությանը, ազատությունից զրկված անձանց ընտրելու իրավունքի իրացմանը, օրվա ընթացքում քրեական վարույթների շրջանակներում իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի, ինչպես նաև ընտրելու իրավունքի իրացմանն առնչվող այլ հանգամանքների։
 
Բոլոր հանգամանքներն ուսումնասիրվել են, և բոլոր դեպքերով տրվել են խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ պարզաբանումներ են ստացվել իրավասու մարմիններից։
 
Քվեարկության օրվա ընթացքում արդյունավետ և կառուցողական աշխատանք է իրականացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՆԳՆ ոստիկանության, ԱՆ Քրեակատարողական ծառայության, ԱՆ Պրոբացիայի ծառայության, Հակակոռուպցիոն կոմիտեի և իրավասու այլ մարմինների գործընկերների հետ։
 
ՄԻՊ մանդատին վերաբերելի՝ արձանագրված բոլոր խնդիրները կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին:
 
Մինչև քվեարկության օրը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, մշտադիտարկման այցեր են իրականացրել որպես մատչելի տեղամասային կենտրոններ հրապարակված՝ Երևանի և մարզերի մի շարք ընտրատեղամասեր՝ ուսումնասիրելու դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այցերին ներգրավվել են նաև հաշմանդամություն ունեցող անձինք:
 
Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ մատչելիությանը վերաբերելի միջազգային չափանիշների տեսանկյունից դիտարկված մի շարք ընտրատեղամասեր որոշ դեպքերում մասամբ են մատչելի եղել, իսկ որոշ դեպքերում ընդհանրապես մատչելի չեն եղել համշանդամություն ունեցող անձանց համար: Այսպես՝ տեղամասային կենտրոններում արձանագրվել են խնդիրներ՝ կապված թեքահարթակների լայնության և բարձրության անհամապատասխանության, երկկողմանի բազրիքների բացակայության, դռների շեմերի առկայության և այլ հարցերի հետ: Դիտարկված տեղամասային կենտրոններում սանհանգույցները հիմնականում մատչելի չեն եղել տեղաշարժման և տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց համար: Այս և հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքի իրացմանն առնչվող մի շարք այլ խնդիրների Պաշտպանը անդրադարձել է բազմիցս և առանցքային է համարում ոլորտում համակարգային լուծումների իրականացումը։
 
Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս կոչ է արել քաղաքական բոլոր ուժերին, նրանց ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և հանրային գործիչներին դադարեցնել վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսքի ցանկացած դրսևորում, բացառել հասարակությունը բևեռացնող և լարվածությունը խորացնող խոսույթի տեսակները, իսկ քաղաքական պայքարը կառուցել բացառապես ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Պաշտպանը կրկին ընդգծում է, որ ժողովրդավարական հասարակությունում քաղաքական մրցակցությունը պետք է հիմնված լինի գաղափարների, ծրագրերի և հանրությանը հուզող խնդիրների շուրջ բովանդակային քննարկումների վրա։ Մինչդեռ՝ ամենօրյա ռեժիմով արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ քաղաքական բանավեճը տեղափոխվել է փոխադարձ վիրավորանքի, թշնամանքի, անհանդուրժողականության և հանրային պառակտման, պիտակավորող, ոչ զգայուն, խտրական և ատելության խոսքի տարածման վտանգավոր դաշտ, ինչն անթույլատրելի է։ Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը բացարձակ իրավունք չէ և չի կարող օգտագործվել այլոց արժանապատվությունը նվաստացնելու, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն տարածելու, բռնություն քարոզելու նպատակով։ Հակառակ իրավիճակը հանգեցնում է նաև իրավահավասարության և հակախտրականության ոլորտի ամբողջական ձևախեղման։ Անահիտ Մանասյանը շեշտում է, որ այս արատավոր երևույթի հաղթահարումը պետք է լինի մարդու իրավունքների համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն առաջնահերթություն։
 
Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար անդրադարձել է ընտրական գործընթացների համատեքստում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման հարցին։ Պաշտպանն ընդգծում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավապահ մարմիններն իրենց հանրային հաղորդակցությունը պետք է իրականացնեն առավել զգայուն եղանակով` նպատակ ունենալով բացառել որևէ հանրային ընկալում, որ իրավական գործիքները կարող են կիրառվել այս կամ այն քաղաքական ուժի կամ դերակատարի դեմ/օգտին կամ որ այդ գործիքները նախընտրական գործընթացներում կարող են կիրառվել որպես տարբեր դերակատարների ճնշման միջոց: Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում այս առումով համակարգային բարեփոխումների իրականացումը։
 
Պաշտպանը ընտրական գործընթացների շրջանակում պարբերաբար անդրադարձել է նաև այն հարցին, որ իրավական պատասխանատվության կառուցակարգերը պետք է գործադրվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունն ու «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը:
 
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում քրեական վարույթների շրջանակում ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների երաշխավորումը, այդ իրավունքների մասին անձին իրազեկելը, մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների և օրինական ներկայացուցչի հետ տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների ապահովումը, իրավաբանական օգնություն ստանալու անխոչընդոտ իրացումը և այլն: Ընթացիկ ընտրական գործընթացների շրջանակում ՄԻՊ հաստատությունը դիմում-բողոքներ է ստացել նաև նշված հարցերի առնչությամբ։ Խնդիրների մի մասը հընթացս ստացել է լուծում, Պաշտպանի վարույթում գտնվող մյուս հարցերի առնչությամբ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից:
 
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում ընդգծել նաև կալանքի կիրառման մեծաքանակության խնդիրն ու այն հանգամանքը, որ համակարգային առումով հարցը շարունակում է մնալ խնդրահարույց։
 
Պաշտպանն առաջնահերթ է համարում ոլորտային լուրջ բարեփոխումների իրականացումը, ինչն առաջնահերթ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի դիտանկյունից։
 
Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են նաև զանգվածային լրատվության միջոցների անխոչընդոտ գործունեության երաշխավորմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ «Արմատ մեդիա» լրատվամիջոցում իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ հրապարակումները: Դրանց իրավական հիմքերի և ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմնիններից։
 
Նկատի ունենալով խոսքի և լրատվական գործունեության ազատության կարևորությունը ժողովրդավարական պետության ամրապնդման տեսանկյունից` հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։
 
Մարդու իրավունքների պաշտպանը ինչպես վերը նշված, այնպես էլ ընտրական գործընթացի շրջանակում արձանագրված մարդու իրավունքներին վերաբերելի մյուս խնդիրները շարունակելու է հասցեավորել ըստ իրավասության։ Դրա հետ մեկտեղ, առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ գործադրվելու է ՄԻՊ մանդատի ողջ գործիքակազմը, ներառյալ՝ մարդու իրավունքների կրթության և իրավունքների խթանման գործառույթի համատեքստում։