Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքներին առնչվող 59 հեռախոսազանգ: Խնդիրների մի մասը չի վերաբերել ՄԻՊ մանդատին և փոխանցվել է իրավասու մարմիններին: Խնդիրների մի հատված էլ վերաբերել է համակարգային բնույթ ունեցող օրենսդրական հարցերի, որոնք արագ արձագանքման ձևաչափով միջամտություն չեն ենթադրում: ՄԻՊ մանդատին վերաբերելի 15 խնդիր Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Պաշտպանի աշխատակազմը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 170 հրապարակում։
Ստացված ահազանգերը, ի թիվս այլնի, վերաբերել են ընտրացուցակներում անձի տվյալների բացակայությանը, քվեարկության ընթացակարգերին, ընտրատեղամասերի մատչելիությանը և հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների իրացմանը, ստացիոնար բուժման մեջ գտնվող անձի ընտրական իրավունքի իրացմանը, այլ համայնքի հաշվառում ունեցող կամ որևէ համայնքում հաշվառում չունեցող ընտրողների ընտրելու իրավունքի իրացմանը, օրվա ընթացքում քրեական վարույթներին առնչվող հարցերին և այլն:
Քաղաքացիներին տրվել են լիարժեք խորհրդատվություններ, ըստ կոնկրետ դեպքերի անմիջապես պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է հետևել ընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին:
Ընտրական իրավունքներին առնչվող բողոքներն ու ահազանգերը կարելի է Պաշտպանին ներկայացնել 116 կամ (096) 116 100 թեժ գծի հեռախոսահամարներով։ Օրվա ընթացքում արձանագրված խնդիրները կամփոփվեն և սահմանված կարգով կհասցեավորվեն:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը