Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ աշխատակիցների հետ առանձնազրույցից․ Անահիտ Մանասյան

Երբ դեպքը տեղի է ունեցել, իմ հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի իմ գործընկերները անմիջապես մեկնել են տեսակցելու Արթուր Օսիպյանին: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Նշեմ, որ գաղափարն այն է, որ տեղի ունենա անձի հետ առանձնազրույց, ինչպես մնացյալ բոլոր դեպքերում, և անձը ներկայացնի իր իրավունքների հետ կապված հիմնական խնդիրները, որպեսզի մենք նաև հնարավորություն ունենանք անձի հետ կապված հարցերով զբաղվելու, քանի որ անձնական տվյալներ ենթադրող տեղեկատվության փոխանցում է սա ենթադրում և մի շարք այլ հանգամանքներ»,- նշեց ՄԻՊ-ը:

Անահիտ Մանասյանը, սակայն, նշեց, որ ի սկզբանե անձը հրաժարվել է իր գործընկերների հետ առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքների հետ կապված խնդիրները: «Ամեն դեպքում, քանի որ այս գործընթացն սկսվել էր իմ նախաձեռնությամբ, մենք դրանից հետո հրապարակային տեղեկատվություն ենք ուսումնասիրել, ես ինքս նաև դեպքի հետ կապված համակարգային խնդիրների համատեքստում ամենասկզբում մի հայտարարություն եմ տարածել, ու դրանից հետո մենք, նաև մյուս գործիքների կիրառմամբ, որոնք հնարավոր են անձի համաձայնության բացակայության դեպքում, ևս փորձել ենք տարատեսակ գործիքներ կիրառել, մասնավորապես, նաև այս շաբաթ իմ հանձնարարությամբ մենք կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում, որը ենթադրում է համակարգային խնդիրների բացահայտում և արձանագրում, այց ենք իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ, և այցի նպատակը ի սկզբանե իմ բոլոր հնարավոր որոշումներով սահմանել եմ՝ մի քանի կարևոր խնդիրների արձանագրում և մշտադիտարկում, այդ թվում՝ կարանտինային բաժանմունքի և հացադուլ իրականացնող անձանց հետ կապված խնդիրների հասցեավորումը:

Այս համատեքստում պետք է նշեմ, որ հացադուլ հայտարարած անձանց ենք նաև այցելել, նրանց վիճակին ենք ծանոթացել, նրանց հետ կապված խնդիրներ ենք փորձել հասցեավորել: Մի շարք խնդիրներ են բարձրացրել հացադուլ հայտարարած անձինք. նշեմ, որ խոսքը բոլոր հացադուլ հայտարարած անձանց մասին է, նրանց խնդիրների, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի մասին: Քանի որ խոսքը կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթի շրջանակներում է, մի շարք խնդիրներ տեղում են ստացել իրենց լուծումները. նկատի ունեմ ՔԿՀ-ի հետ կապված»,- ասաց Մանասյանը:

Նա Օսիպյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրեց: «Բնականաբար ինձ թույլ չեմ տա ներկայացնել, քանի որ դա նաև բժշկական գաղտնիք կամ անձնական տվյալ ներկայացնող տեղեկատվություն է ենթադրում, բայց մենք նաև պաշտոնապես կստանանք, քանի որ անձը նաև հետագայում հենց դիմել է մեզ, այսինքն դիմում է հասցեագրել, մենք նաև անձնական տվյալ ենթադրող տեղեկություններ կստանանք:

Թույլ տվեք ձեռնպահ մնալ անձի առողջական վիճակի մասին տեղեկություններ ներկայացնելուց, բայց կխնդրեմ մի բան նկատի ունենանք՝ հացադուլ հայտարարած անձինք այս առումով մեր կարգավորումները միջազգայն ստանդարտների համապատասխան փոխվել են այն տրամաբանությամբ, որ հացադուլը անձի իրավունքն է դիտարկվում, այսինքն այս առումով միջամտության անձի կամքի արտահայտությանը հնարավոր չէ, և հնարավոր է միայն բացառիկ իրավիճակներում, եթե որոշակի ստանդարտների համապատասխանի. այստեղ կարևորը պետության պարտավորությունն է, որպեսզի բժշկական հսկողությունը պետությունը պատշաճ իրկականացնի»,- նշեց Անահիտ Մանասյանը:

«Օսիպյանի՝ ազատությունից զրկման հարցը այս անձի պարագայում ևս բազմաթիվ հարցեր է առաջացնում, որովհետև բազմիցս եմ խոսել թե՛ խափանման միջոց կալանքի կիրառման մասին, թե՛ նաև խոսքի ազատության սահմանները խախտելու պարագայում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին: Հիմա հնարավորություն կունենանք փաստաթղթերին ծանոթանալու, որպեսզի հասկանանք, թե, օրինակ, տարբեր մարմիններ ինչ են հիմքում դրել մարդուն վերաբերելի տարբեր հանգամանքների հետ կապված: Խնդրի վերաբերյալ ապագայում եմ խոսելու»,- ասաց ՄԻՊ-ը: