2018-ից մինչև 2026․ Հայաստանի տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական վերափոխումը թվերով
Այսօր «RISE 2026» ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացված բազմաթիվ լուծումներ ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան մեծ ճանապարհ է անցել Հայաստանը վերջին տարիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«2018 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտում աշխատում էր շուրջ 10 հազար մարդ։ Այսօր այդ թիվը հասել է շուրջ 50 հազարի։
2018 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում էր շուրջ 1.3%։ Այսօր այն մոտ 7% է։
2018 թվականին Հայաստանում չկային սուպերհամակարգչային կենտրոններ։ Այսօր Հայաստանը աշխարհի առաջին տասնյակում է` մեկ շնչին բաժին ընկնող ԱԲ համակարգչային հզորությամբ։
2018 թվականին գիտության պետական ֆինանսավորումը կազմում էր շուրջ 12 միլիարդ դրամ։ Այսօր այն ավելի քան 36 միլիարդ դրամ է։
Նույն ժամանակահատվածում լրջագույն զարգացում է գրանցվել նաև ռազմարդյունաբերության ոլորտում։ Հայաստանում ստեղծվել են տասնյակ արտադրամասեր և գիտատեխնոլոգիական կենտրոններ, որոնք մշակում և արտադրում են պաշտպանական նշանակության արտադրանք։
«RISE 2026»-ում ներկայացված նմուշների զգալի մասն արդեն մատակարարվում է Զինված ուժերին։ Սա նշանակում է, որ դրանք անցել են անհրաժեշտ փորձարկումներ և համապատասխանում են սահմանված չափանիշներին։
Տեղական արտադրողներից կատարվող գնումների ծավալները 2018 թվականի համեմատ աճել են տասնյակ անգամներով, իսկ որոշ ուղղություններով՝ հարյուրավոր անգամներով։ Այսօր արդեն կան հարյուր միլիոնավոր դոլարի հասնող պայմանագրեր, որոնք նպաստում են ինչպես մեր պաշտպանունակության, այնպես էլ տեխնոլոգիական ներուժի զարգացմանը։
Սրանք պարզապես թվեր չեն։ Սրանք ներդրումներ են գիտության, կրթության, ինժեներական մտքի և Հայաստանի ապագայի մեջ։ Մեր նպատակը նույնն է՝ ունենալ, ավելի հզոր, ավելի զարգացած, տեխնոլոգիական և մրցունակ Հայաստան»,- գրել է Արշակյանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը