Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Մենք այս մրցաշրջանի լավագույն խաղ ցուցադրած թիմն ենք. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչը` չեմպիոնության մասին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/26 մրցաշրջանի չեմպիոնը «Արարատ-Արմենիա»-ն է, որը երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 6 տարի անց: Այս մրցաշրջանի սկզբում ակումբը գլխավորեց պորտուգալացի  մասնագետ Մանուել  Տուլիպան, որին հաջողվեց առաջին իսկ մրցաշրջանում նվաճել հայկական Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տուլիպան ամփոփեց մրցաշրջանը, խոսեց իր թիմի ներուժից ու այս մրցաշրջանում մրցակցություն ստեղծող թիմերից:

- Պարոն Տուլիպա, նախ ընդունեք իմ շնորհավորանքները չեմպիոն դառնալու կապակցությամբ: Ինչպիսի՞ն էր այս մրցաշրջանը Ձեզ համար:

- Հայաստանի առաջնության այս մրցաշրջանը շատ դժվար ստացվեց մեզ համար: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում աշխատում էինք հենց այս պահի` այս չեմպիոնության համար, սակայն ունեինք շատ բարդ մրցակիցներ: Մեր ֆուտբոլիստները հիասքանչ աշխատանք կատարեցին: Հրաշալի թիմ ունենք, հրաշալի անձնակազմ ունենք «Արարատ-Արմենիա»-ում: Գուցե, չունենք լավագույն ֆուտբոլիստներին, սակայն ունենք լավագույն թիմը:  

- Զարգացման ի՞նչ փուլեր է անցել «Արարատ-Արմենիա»-ն այս մրցաշրջանում, հատկապես մրցաշրջանի առաջին ու երկրորդ հատվածներում:

- Մրցաշրջանի առաջին հատվածը դժվարին էր ու ուժերի մեծ լարում պահանջեց մեզնից: Ես դա տրամաբանական եմ համարում, քանի որ թիմը նոր մարզիչ ուներ, նոր մարզչական շտաբ ուներ և, իհարկե, նոր գաղափարներ կային: Մինչև դեկտեմբեր ամիսը մեզ համար ինչ-որ տեղ հարմարվողականության շրջան էր: Սակայն դրանից անմիջապես հետո ամեն ինչ իր տեղում էր և նորմալ ընթացք ունեցավ: Մրցաշրջանի երկրորդ հատվածն ինձ համար նոր երևույթ էր, քանի որ երբեք նման մեծ դադար չէինք ունեցել մեր աշխատանքի ընթացքում: Մենք ժամանակի կարիք ունեինք, որպեսզի հարմարվեինք աշխատանքային այս ռիթմին: Ինձ համար այս մրցաշրջանը վերլուծելը դժվար չէ, քանի որ մենք այս մրցաշրջանի լավագույն խաղ ցուցադրած թիմն ենք ու լավագույն խաղը ցուցադրում էինք առաջատար թիմերի հետ:

- Արդյոք Դուք տեսա՞ք որակական այն աճն այս թիմում, որն ի սկզբանե ուզում էիք:

- Ընդհանուր առմամբ միայն գոհունակություն պիտի հայտնեմ թիմի ցուցադրած խաղից: Ի վերջո, մենք երկար դադարից հետո հասել ենք մեր երազանքին` դառնալով Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն: Սակայն, ֆուտբոլը երբեք չի կանգնում ու հաջորդ մրցաշրջան համար առավել ուժեղ թիմի ակնկալիքներ ունեմ:

- Իհարկե, հասկանալի է, որ դեռևս ժամանակ ունեք, սակայն ինչպիսի՞ թիմ եք ուզում տեսնել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:

- Կարծում եմ դեռ վաղ է Չեմպիոնների լիգայի մասին խոսելու համար: Այժմ պարզապես ուզում ենք փոքրիկ դադար վերցնել ու միայն դրանից հետո ամբողջապես կկենտրոնանանք որակավորման փուլի վրա: Ամեն ինչ անելու եմ, որ բոլորը ճիշտ վերականգնվեն թե՛ ֆիզիկապես, թե հոգեպես, քանի որ մեզ բարդ մրցակիցներ են սպասվում: Բացի Չեմպիոնների լիգայից, մեզ բարդ մրցակցություն է սպասվում նաև Հայաստանի ներքին առաջնությունում:

- Եվ ինչպե՞ս եք հարմարվել Հայաստանում, ի՞նչ տպավորություն ունեք մեր երկրից:

- Հայաստանն իսկապես հրաշալի երկիր է: Մարդկային ջերմությունն էլ ինձ շատ է դուր գալիս: Իմ ընտանիքն էլ իրեն շատ հարմարավետ է զգում ու հենց դա, գուցե, ամենակարևորն է ինձ համար:-Հաջողություն եմ մաղթում ու շնորհակալություն զրույցի համար: