Հայտնաբերվել է 415 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Մայիսի 25-ից հունիսի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5112 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 160 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 138 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 763, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 43, վարելու ընթացքում ծխելու՝ 751, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 319, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 40 և 1983 այլ իրավախախտում։ 114 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 140-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 99-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 53-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 98 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15402 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 273 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 255 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 453 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 61, չամրակապված վարելու՝ 4050, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 289, վարելու ընթացքում ծխելու՝ 650, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 674, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 102, արագության գերազանցման՝ 2583 և 4653 այլ իրավախախտում։ 338 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 636-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 356-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 163-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 18 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 53 անձ։
.


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը