Երևան քաղաքի պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մայիսի 26-ին ծառայության ժամանակ Կուրղինյան փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորել։
Նա թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով 14 փաթեթ։
«Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը, բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իրացնելու նպատակով ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով։
«Նիսան»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
Չելյաբինսկում ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի հինգ անդամներ, որի ենթադրյալ պարագլուխը Արտակ Վա...
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Ամոթից գետինը պետք է մտնեն և սուտ հայտարարություններ չանեն
Աղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ
«Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններո...
Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը
Երևանը կրկին կապրի գինու ռիթմով
«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ը...
Apple-ը այս տարվա երկրորդ կեսին կներկայացնի 15 նոր սարք