Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոն Արաղչին կայցելի Պակիստան 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր Հովհաննիսյան Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT

Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափՊուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասինՆիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվիԱդրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոնԱրաղչին կայցելի Պակիստան4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրըՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր ՀովհաննիսյանՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄՓրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհըԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել ենԼիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՍյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումըՎահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»
Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով է հանդես եկել Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին։ Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Սահմանադրական դատարանի մեծարգո՛ նախագահ,
Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Պարոնայք գեներալնե՛ր, սպանե՛ր, զինծառայողնե՛ր,
Սիրելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ ժողովուրդ,

2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում։ Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին Հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու և զարգացնելու համար, և խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի երեք երկրները 1918 թվականին իրար հետ անկախություն հռչակելով, 1920 թվականին իրար հետևից կորցրեցին այդ անկախությունը։

Հայաստանի առաջին Հանրապետության ճակատագրի մասին պատմական հիշողությունները կարևոր դեր են ունեցել խաղաղություն հաստատման գործընթացներում, և այսօր մենք հաղթահարում ենք Առաջին Հանրապետության ժամանակներից մնացած՝ պետության ժամանակավորության բարդույթը և որդեգրում ենք պետության հարատևության օրակարգ՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան։

Սա նշանակում է, որ բոլոր իրավիճակներում պետք է կենտրոնացած մնանք պետության շահի վրա, երբ պետությունն ու նրա շահը, նրա անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունը դառնում են գործողությունների և որոշումների առանցքային ելակետ և պետությունն էլ իր հերթին դառնում է սեփական քաղաքացիների անվտանգության, ազատության, բարեկեցության գործիք։

Պետության վերելքի այս հայեցակարգն առաջնորդում է մեզ, և մենք գնում ենք այս ճանապարհով։

Հայաստանի Հանրապետությունը գնում է այս ճանապարհով, և հաստատված խաղաղությունը, նրա հետագա ինստիտուցիոնալացումը, պետության իրավական հիմունքների զարգացումն ու ամրապնդումը, Հայաստանը հակամարտության փակուղուց Խաղաղության խաչմերուկ դարձնելը՝ ներառյալ TRIPP նախագծի իրագործմամբ, ինչպես նաև քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը և բարեկեցությունն ապահովելը մեր ռազմավարական առաջնահերթություններն են։

Այս նպատակների իրագործման համար կարևոր նշանակություն ունի կրթությունը, որը մենք հռչակել ենք ռազմավարությունների ռազմավարություն։ Եվ պետության մասին մեր գիտելիքի խորացումը գալիս է ասելու, որ խաղաղության պայմաններում պետական կարևորագույն ինստիտուտ է բանակը, և այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետև պաշտպանունակ և ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։

Մենք չենք կարող մեզ դնել նման իրավիճակում և այսօր, մեզ համար պատիվ է 2026 թվականի Հանրապետության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդին ներկայացնել այն արդյունքները, որոնց հասել ենք 2022 թվականից ի վեր։

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Սահմանադրական դատարանի մեծարգո՛ նախագահ,
Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետնե՛ր,
Սիրելի՛ քաղաքացիներ,
Սիրելի՛ ժողովուրդ,

Այսօր ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր սպառազինությամբ, նոր համազգեստով և նոր գաղափարաբանությամբ։ Այդ գաղափարաբանության առանցքը հետևյալն է․ բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, և մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայնորեն տարածքից դուրս, բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների։

Այս մոտեցումն է հնարավոր դարձրել, որ Հայաստանի Հանրապետությունն ունենա այն, ինչ այսօր կտեսնեք։ 2022 թվականից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին Հայաստանի Հանրապետության համար, որովհետև միջազգային գործընկերները հրաժարվում էին Հայաստանի Հանրապետությանը զենք մատակարարել այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ Հայաստանն այդ զենքը կիրառելու է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս։

Եվ միայն 2022 թվականի հոկտեմբերի 6–ին Պրահայում ձեռքբերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, ահա միայն այս համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար։

Այսօրվա զորահանդես–հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա, և ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունն Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։

Զորահանդես–հաշվետվության կարևոր առանցքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում։

2022 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության Կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում, և այսօր մենք ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ։

Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաև մի քանի տասնյակ ամրացված շրջանները, որոնք 21–րդ դարի պահանջներին համապատասխան ամրոց–բերդեր են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով և ինժեներական մտքի գլուխգործոցներ։

Այսօր հպարտության առիթ է նաև այն, որ զորահանդեսին մասնակցում են կամավոր ատեստավորմամբ իրենց բարձր մարտունակությունն ապացուցած զինծառայողներ, ինչպես նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներ, ովքեր ժամկետայինից պրոֆեսիոնալ բանակի անցման գործընթացի կարևոր մասնակիցներ են։

Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխումն ընթանում է մեծ տեմպերով, ինչի համար էական նշանակություն ունի զինծառայողների սոցիալական երաշխիքների համակարգը։

Այսօր Հայաստանում 700 հազար դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի զինծառայողներ կան, և կամավոր ատեստավորման շրջափուլերի միջոցով վարձատրությունների ավելացման այս գործընթացը լինելու է շարունակական։


«Պաշտպան հայրենյաց» ծրագրի զինծառայողները պայմանագրային հնգամյակն ավարտելուց հետո կստանան նաև լրացուցիչ հինգ միլիոն դրամ պատվովճար։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, որ այսօր ուսումնառության ընթացքում ստանում են մինչև 175 հազար դրամ կրթաթոշակ, ռազմաուսումնական հաստատությունը հաջողությամբ ավարտելուց և սպայական նշանակում ստանալուց հետո Երևանի գներով հաշվարկված բնակարանի գնման վկայագրեր կստանան Կառավարության կողմից, և այսպիսով՝ մեր սպայակազմի բնակարանային խնդիրը, որը 2000–ականների սկզբից մեծ հաշվով չլուծված է, կստանա արմատական լուծում։

Կառավարությունը բոլորովին վերջերս որոշում ընդունեց՝ Պաշտպանության նախարարության բնակարանային հերթացուցակում 2000–ականների սկզբից հերթագրված շուրջ 2850 ընտանիքների բնակարանային խնդիրն առաջիկա չորս տարում լուծելու մասին։ Ընթանում է զինծառայության մեջ գտնվող անձանց բնակարան ձեռքբերելու համար հիպոթեկային վարկի աջակցության պետական ծրագիրը, և առաջիկայում այն ավելի կընդլայնվի։

Սիրելի՛ ժողովուրդ, պետական այրեր,

Այսօրվա զորահանդեսը հաշվետվություն է քաղաքացիներին, թե վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը Կառավարությունն ի՞նչ է արել Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Բայց այս հաշվետվության հասցեատեր են նաև մեր նահատակները, ում զոհողությունների գնով, ում կյանքի գնով Հայաստանի Հանրապետությունն այսօր պետություն է ավելի, քան երբևէ, անկախ է ավելի, քան երբևէ, ինքնիշխան է ավելի, քան երբևէ, անվտանգ է ավելի, քան երբևէ։

Մեկ րոպե լռությամբ, բայց նաև հրետանային համազարկերով հարգենք մեր բոլոր նահատակների հիշատակը։

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, պետական այրեր,
Հայաստանի Հանրապետության քաղաքացինե՛ր, սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետությունը սերտել է պատմության դասերը, Հայաստանի Հանրապետությունը սերտել է բանակի պատմության դասերը, և այսօր դուք տեսնում եք, տեսնելու եք այդ ամենի առարկայական արդյունքը, Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր սպառազինությամբ և տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ և նոր մարտունակությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր պաշտոնյաներին, զինծառայողներին, մասնավոր հատվածի ընկերություններին, մեր բոլոր միջազգային գործընկերներին, ովքեր ներդրում են ունեցել մեր նոր բանակի ձևավորման գործում։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, հսկիչ դրամարկղային կտրոն պահանջող և ստացող բոլոր քաղաքացիներին, բոլոր մարդկանց, ում գեներացրած հարկերի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ նոր, ժամանակակից, պաշտպանունակ և ուժեղ բանակ։

Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առիթով։

Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։