«Լիդսի» ֆուտբոլիստը 6 խաղով որակազրկվել է մրցակցի վրա թքելու համար
«Լիդսի» հարձակվող Սամուել Սայսը 6 խաղով որակազրկվել է «Նյուպորտ Քաունթիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում տգեղ վարքով առանձնանալու համար: Հանդիպման վերջնամասում իսպանացի ֆուտբոլիստը թքել էր մրցակցի կիսապաշտպան Ռոբի Ուիլմոտի վրա եւ ստացել կարմիր քարտ: Խաղից հետո Սամուել Սայսը ներողություն է խնդրել իր արարքի համար:
«Խոսք եմ տալիս, որ նման բան այլեւս չի կրկնվի»,- Սայսի խոսքը մեջբերում է «Լիդսի» կայքը:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Նյուպորտ Քաունթին» հաղթել էր 2:1 հաշվով, իսկ Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչում կմրցի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...