Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն է
Ռուսաստանի Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են կատարել ՌԴ ԳԱ Փիլիսոփայության ինստիտուտում, եղել են ինստիտուտի որոշ աշխատակիցների տանը, գրում է T-Invariant-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ հարցաքննվել են «մոտ տասը փիլիսոփա, այդ թվում՝ ակադեմիկոս Աբդուսալամ Հուսեյնովը»
PhilosophyToday տելեգրամ-ալիքը հայտնել է, որ ինստիտուտի աշխատակից Սվետլանա Մեսյացը տնային կալանքի տակ է։ «Մեդիազոնա»-ն Մոսկվայի քաղաքային դատարանի կայքում հայտնաբերել է նիստի քարտը, որը վերաբերում է խափանման միջոցի ընտրությանը։ Քրեական գործը հարուցվել է «կազմակերպված խմբի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության» հոդվածով։
PhilosophyToday-ը պնդում է, որ գործը «վերաբերում է պետական առաջադրանքի հաշվետվություններում թույլ տրված սխալին, որի շրջանակում պետք էր թարգմանել դժբախտ Արիստոտելին»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը